«Տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, և մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում»:
«Սերժ Սարգսյանի արտահայտած շատ մտքերի հետ ես համաձայն չեմ, բակց (հասկանալով, իհարկե, որ «քոմենթ» անողները վրա կտան) անդրադառնամ մի մտքի, որի հետ համաձայն եմ»:
«Այս արձակուրդը վկայում է, որ Սերժ Սարգսյանը նրան նույնպես չի ներում ընտրություններում իր խայտառակ արդյունքի համար»:
«Եթե Հանրապետական կուսակցությունը յուրաքանչյուր ընտրողի տա 10.000 դրամ ընտրակաշռք, իրենք կտան 20.000: Եթե ՀՀԿ-ն տա 20.000 դրամ, իրենք կտան 30.000»:
«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, թե չի պատրաստվում իշխանական համակարգում էական փոփոխություններ կատարել նույնիսկ ապրիլի 9-ից հետո»:
«Երևանի ավագանու ընտրությունները կարող են անցնել «Երեք Արմենների պայքար» խորագրի ներքո. 3 կուսակցությունների ընտրացուցակներ ղեկավարելու են Արմենները՝ Ռուստամյանը, Մարտիրոսյանը և Երիցյանը»:
«Երեկ ԱԺ-ում լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե չի՞ պատրաստվում գնալ Ազատության հրապարակ և, հաշվի առնելով, որ դժգոհություններ կան ԿԸՀ-ի արդյունքների հետ կապված, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խոսել, հստակություն մտցնել»:
«Սկզբում Սաշիկ Սարգսյանին համապատասխան շրջանակները «հարգել-պատվել» են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի»:
«Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երկրորդ ասուլիսը, որին հրավիրված են եղել միայն ընտրյալները՝ «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները»։
«Տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում»:
«Երեկ վաղ առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Աերոֆլոտ ռուսական միջազգային ավիաուղիներին» պատկանող օդանավով մեկնել է Մոսկվա»:
«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ-ում անդրադառնալով այս թեմային, նշեց, թե մի քանի օրից իրենք ԿԸՀ կներկայացնեն ՀԱԿ ցուցակը»:
Առաջին ատյանի դատարանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամին ու նախկին պատգամավորին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ հաստատված համարելով ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու այդ հոդվածով դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է:
Հակասությունները վկան բացատրել է նրանով, որ նախաքննության ընթացքում շտապել է և գործարքի մանրամասները բացատրել չի կարողացել:
Նոր Ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց է արձանագրել ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այդուհանդերձ ԸՕ-ի պրակտիկ կիրառումը ցույց տվեց, որ ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր և ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն:
47-ամյա Սիլվա Խաչատրյանն այժմ կալանքի տակ է, իսկ նրա երկու անչափահաս երեխան և 86-ամյա` անկողնային հիվանդ մայրը մնացել են փողոցում, քանի որ բանկին ունեցած պարտքի պատճառով նրանց տունը աճուրդով վաճառել են ու ընտանիքի անդամներին վտարել տնից: 16-ամյա որդուց արդեն մի քանի օր է լուր չկա: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը: Մեղադրականի համաձայն` Սիլվա Խաչատրյանը 2005 […]
Պապարացիները Ջենիֆեր Լոպեսին լուսանկարել են Լոս Անջելեսում դստեր՝ Էմմի ու որդու՝ Մաքսի հետ:
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պաշտպանական կողմին պարզաբանում են ներկայացրել այն հարցի կապակցությամբ, թե Վարդան Սեդրակյանի կալանավորմամբ Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի խախտում է տեղի ունեցել:
Ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով:
«Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, երկրագնդի արժանապատվությունից զուրկ եւ քաղաքականապես ամենատգետ ազգը հայերն են: 1. Այն, ինչն անելու համար ուրիշ ազգերը փող են ստանում, հայերն հակառակն են անում իրենք են փող վճարում»,- գրել է Երջանիկ Աբգարյանը
9 ամսեկան փոքրիկը` Արման Տերտերյանը տառապում է հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Երեխային Հայաստանում վիրահատել են 6 անգամ, սակայն անարդյունք:
Րաֆֆին շա՜տ մեծ պատասխանատվության զգացում ունի, ինքն այսօր ավելի քան պարտավորված է լսել իր կողքին կանգնած ասելիք ունեցող քաղաքացուն, սա պոպուլիզմ չէ, սա ժողովրդավարության ամենադժվար դասն է, որը պետք է սովորենք բոլորս, սիրելիս:
Սիրտս խառնում է: Ես սովոր էի ակտիվ կենսակերպ վարել, իսկ այժմ ստիպված եմ մի փոքր կանգ առնել:
Դատելով երգչուհու նոր տեսահոլովակից՝ կարելի է վստահաբար պնդել, որ վերջինս այնուամենայնիվ աշխատել է իր կազմվածքի վրա:
«Ես նրան սիրով բանավիճելու հնարավորություն եմ տալիս։ Օրինակ, վաղը մենք սլավոնական համալսարանի տնտեսագետների մոտ (4-րդ կուրս 4-րդ հարկ) 9։30-ից մինչև 14։00 հենց այդ հարցերն ենք բանավիճելու։ Համեցեք»,- գրել է Բագրատյանը
Պիտի ավելացնեմ նաև, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը, և ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, բայց կբավարարվեմ միայն մեկով. ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել:
Սիմֆիրոպոլ քաղաքում այս օրերին ակտիվորեն վաճառվել են երգչուհի Վերա Բրեժնևայի համերգի տոմսերը, որի մասին, սակայն, երգչուհին տեղյակ չի եղել:
Ինձ համար, իհարկե, ցավ է, որ ես պարտվել եմ Շիրակի մարզում: Ես կանխատեսում էի, որ կարող է անհաջողություն ունենամ Գյումրի քաղաքում, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ պրոբլեմներն ավելի շատ են, քան այլ տարածքներում, այլեւ որովհետեւ մենք մեր կուսակցական կառույցները չհասցրեցինք վերականգնել:
Ռուսաստանյան «Գազպրոմ» կոնցեռնը կենտրոնացած է առաջին հերթին Արևմուտքի հետ բիզնեսի վրա, ինչը վնաս է հասցնում արագ զարգացող ասիական շուկաների հետ հարաբերություններին։ Այդ իսկ պատճառով ընկերությունը պետք է կիսել։ Նման կարծիք է հայտնել միլիարդատեր, «Ռուսալ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկան՝ The Financial Times թերթի հետ հարցազրույցում։