
ՀՀ-ից հեռացածների թիվն աճել է 56 տոկոսով. մամուլ

«ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ 2013 թվականի հունվար փետրվարին Հայաստանից մեկնածների և ժամանածների թվի տարբերությունը՝ բացասական սալդոն կազմել է 22 հազար 122 մարդ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Սա 7 հազար 728-ով ավելին է, քան անցած տարվա նույն ցուցանիշը: Այլ կերպ ասած, այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ-ից անվերադարձ հեռացողների թիվը անցած տարվա համեմատ՝ աճել է ավելի քանի 56 տոկոսով»: