
Քրիստինա Ագիլերան զգալիորեն նիհարել է (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Քրիստիան Ագիլերան նկատելիորեն նիհարել է: Ինչպես գրում է viva.ua կայքը, երգչուհին նոր տեսահոլովակ է նկարահանել իր «Feel The Moment» («Զգա´ պահը») պարային կատարման հիման վրա: Կայքի փոխանցմամբ՝ նոր տեսահոլովակում երևում է, որ երգչուհին նկատելիորեն նիհարել է և կամաց-կամաց վերականգնում է իր կառուցվածքը:
Քրիստինա Ագիլերան բազմիցս ասել է, որ ավելորդ քաշը չի խանգարում իրեն ցանկալի ու գեղեցիկ զգալ: Դատելով երգչուհու նոր տեսահոլովակից՝ կարելի է վստահաբար պնդել, որ վերջինս այնուամենայնիվ աշխատել է իր կազմվածքի վրա: