Բաժիններ՝

ԱԻՆ պարզաբանումը՝ զանգվածային թունավորման դեպքի վերաբերյալ

 Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:

ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031