Բաժիններ՝

10 զոհված և հարյուրավոր վիրավորներ Եգիպտոսում նոր բախումների հետևանքով

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները ամբողջ գիշեր փողոցում մնալով պահանջել են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թեպետ հաղորդվում է, որ շատ ցուցարարներ խաղաղ են եղել, այնուամենայնիվ, բախումներ եղել են, որոնց պատճառով էլ, ըստ վերջին տվյալների, առնվազն 10 մարդ զոհվել, ավելի քան 600-ը վնասվածքներ են ստացել:

Մուրսին քննադատվում է «Մահմեդական եղբայրությանը» չափից ավելի իշխանություն տալու մեջ:

Համաձայն նախագահի խոսնակի` Մուրսին ընդունում է իր սխալները եւ դրանք ուղղելու ճանապարհին է: Այնուամենայնիվ, նա հրաժարական տալ չի պատրաստվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031