
Նուբարաշենի խճուղում վթարի է ենթարկվել հրետանային դիվիզիոնի դասակի հրամանատարը (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի, ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Մեսրոբյանը, վարելով Mitsubishi մակնիշի 35 ԼD 732 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում՝ զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 1-ին սպայական գումարատակի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, վթարի ենթարկված Ա. Մեսրոբյանը ծառայում է որպես հրետանային դիվիզիոնի դասակի հրամանատար։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com