Բաժիններ՝

Արդեն 5 օր է, ինչ զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է

Ռազմական ոստիկանությունը շարունակում է փնտրել  ՀՀ ՊՆ Լուսակերտի  N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունուն, ով հունիսի 26-ին  զորամասից դուրս է եկել և անհետացել:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասե է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողը որոնվում է  որպես  ծառայության վայրը լքած զինծառայող, նրա նկատմամբ հետախուզում դեռ չի հայտարարվել։

Հարցին, թե Պաշտպանության նախարարությունն արդյոք տեղեկություն ունի՝  զինծառայողը որևէ կապ հաստատել է հարազատների կամ բարեկամների հետ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նման տեղեկություն չունեն:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով (Դասալքություն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031