19 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:53 29.06.2013 | Ամերիկյան սենատը կանաչ լույս է վառել 11 մլն անլեգալ միգրանտների առջև

Ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հաստատել է էմիգրացիայի բարեփոխման մասին օրենքի նախագիծը: Այն հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում անլեգալ բնակություն հաստատած արտասահմանցիներին օրինականացնել իրենց կացությունը:

17:25 29.06.2013 | Մայորը դատապարտվեց հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով

Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արմեն Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

17:10 29.06.2013 | Արամ Հարությունյանը՝ հանրային լողափերում (լուսանկարներ)

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր:

17:00 29.06.2013 | Ամուսինը խոստովանել է, որ ինքն է դանակահարել կնոջը

Ստացած վնասվածքների հետևանքով Տ.Նիկողոսյանը հայտնվել է հեմոռագիկ տրավմատիկ շոկի մեջ: Կատարված անհետաձգելի բժշկական միջամտության շնորհիվ Տ.Նիկողոսյանի կյանքը փրկվել է:

16:30 29.06.2013 | Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է:

16:19 29.06.2013 | «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու

Մինչև այժմ իրենց բնակավայրերում անվճար ստուգվել է 329 146 մարդ, որից մոտ 137 հազարը` երեխաներ, վիրահատվել է 11 823-ը, լազերային միջամտության ենթարկվել` 4 540-ը, ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու։

16:06 29.06.2013 | «Լուլա» ՍՊԸ-ի արտադրած «Չանախի» արտահանումը չի թույլատրվել՝ ԱՑԽՄ ցուցանիշի անհամապատասխանության պատճառով

Ս․թ․ հունիս ամսին «Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար:

15:27 29.06.2013 | Ինչ պետք է՝ Բակո Սահակյանը խոսել է Կարեն Միրզոյանի հետ. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ

«Դա, իհարկե, արդեն մեր ներքին խոհանոցն է, բնական է, ինչ որ պետք է խոսվել է, բայց դրանով սահմանափակվենք, քանի որ պետք չէ այն նորից շահարկել և այդ խնդիրը նորից բարձրացնել»:

15:14 29.06.2013 | ՀՀ արտաքին պարտքը 3.6 մլրդ դոլար է

ՀՀ պետական պարտքը 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ` նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 40 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 208 մլ դոլար:

15:02 29.06.2013 | Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով:

14:47 29.06.2013 | Որքան արտարժույթ է գնվել և վաճառվել այս շաբաթ

Հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից գնվել է 93 մլն 505 հազար 2 ԱՄՆ դոլար՝ 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99 մլն 104 հազար 55 ԱՄՆ դոլար՝ 411.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

14:15 29.06.2013 | «Ավելի մաքուր Երևան»-ը Հաղթանակ զբոսայգում էր

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։

14:06 29.06.2013 | Տղամարդը փորձում էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել. նրան փրկեց հեռուստահաղորդավարը

Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։

13:56 29.06.2013 | Ավելի քան 1000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:

13:45 29.06.2013 | Անդրանիկի փողոցում տաքսու վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու 2 անչափահաս երեխաների

Անդրանիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Ասատրյանը, վարելով Opel մակնիշի 35 ՏV 423 համարանիշի ավտոմեքենան, Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա հետ եղած 2 անչափահաս երեխաների։

13:36 29.06.2013 | ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին

Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

13:26 29.06.2013 | Ի հիշատակ անհայտ կորածների

Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:

13:15 29.06.2013 | Գրքերի ցուցահանդես-վաճառք՝ Արմավիրի մարզպետարանում

ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:

13:02 29.06.2013 | Տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ բնակիչը որսորդական հրացան է հայտնաբերել

Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:

12:51 29.06.2013 | Հիշատակի մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

12:34 29.06.2013 | Ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1992 թ. ծնված Արամ Ա.-ն հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս:

12:21 29.06.2013 | Կարևորվել է ՀՀԿ-ի և «Նոր ժողովրդավարության» հարաբերությունների խորացումը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:

12:11 29.06.2013 | Սպասվում են կարճատև տեղումներ

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

11:33 29.06.2013 | Խոհանոցում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

11:25 29.06.2013 | «Ես հայերից նեղացել եմ, քանի որ կարմրուկի մասին կեղծ լուրեր տարածեցին և վնասեցին մեր բիզնեսն ու նախագծերը». վրացի գործարար

«Մեզ մոտ կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կեղծ մեկ տեղեկատվությունը կարող է վնասել մի ամբողջ տարածաշրջանի բիզնեսի զարգացումը, մենք ուղղակի զարմացած ենք, թե ովքեր և ինչ նպատակով են տարածում նման կեղծ լուրեր»:

11:08 29.06.2013 | Վթար՝ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

10:19 29.06.2013 | Քաղաքապետը պարարտանյութի բիզնես է դրել. մամուլ

«Նա պարարտանյութի քանակության հիմնական մասը տեղափոխել է իր հոր տուն, իսկ մնացածը տեղավորել է բարեկամների մոտ և այն սկսել է վաճառել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունեցող վեդեցիներին»:

10:00 29.06.2013 | «Արցախ» բանկի տերը՝ «Տոնուսի» մասին. մամուլ

«Էլիտար շինարարությամբ զբաղվող «Տոնուս» ընկերության հետ գործարքի արդյունքում իրենց ապագա բնակարաններն ու խոշոր գումարներ կորցրած քաղաքացիները կատարվածի համար մեղադրում են նաև «Արցախ» բանկին»:

09:49 29.06.2013 | Արարատի մարզի գյուղվարչության պետն անուններ կտա, եթե ձերբակալվի. մամուլ

«Քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար»:

09:39 29.06.2013 | «Դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են». մամուլ

«Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում դարձյալ ծածանվելու է ադրբեջանական դրոշը, թե իբր իրենց ռազմական հզորությունն իր դերն է խաղալու ԼՂ հարցի արդարացի լուծման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»:

  • Page 2175 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2170
  • 2171
  • 2172
  • 2173
  • 2174
  • 2175
  • 2176
  • 2177
  • 2178
  • 2179
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը