Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին

Գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը դիմել է Վերահսկիչ պալատին (ՎՊ)՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Տռուզյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրեն:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը նախագահի նստավայրում տեղի ունեցած քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ընդգծելով, որ գլխավոր դատախազը օրենքի պահանջները չի կատարում, մասնավորապես, որ դատախազությունը պարտավոր էր ուսումնասիրել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը եւ ոչ թե սպասել, թե ով կուղարկի այդ նյութերը դատախազություն:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031