Բաժիններ՝

Այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց

Հայաստանում մի խումբ ակտիվիստներ որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության արդարադատության համակարգի ցուցաբերած  անհարգալից վերաբերմունքի դեմ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Այդ նպատակով նրանք այսօր ժամը 15:00-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի նախաձեռնությամբ են հանդես եկել սոցիալական ցանցում:

Այդ նպատակով Ֆեյսբուքում հատուկ նախաձեռնություն է բացվել, որտեղ տեղադրված է հետևյալ հայտարարությունը. «Հավաքվում ենք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև՝ ցույց տալու մեր դժգոհությունը Հրաչյա Հարությունյանին դատարանում ծաղրելու և ոչ մարդկային վերաբերմունքի դեմ»:

Նշենք, որ 14:30-ի դրությամբ՝ նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Ֆեյսբուքի 330 օգտատերեր:

Հիշեցնենք, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»։ Հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ Հարությունյանի վարած «Կամազը» չէր արգելակել և բախվել էր «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031