Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 11 ՍՕ 477 և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ղարագյոլյանի վարած УАЗ մակնիշի 069 ՈՍ 11 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ՝ գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին: Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք:
«Ես՝ որպես պապիկ, խնդրած կլինեմ, երկրորդ մարդն ես Հայաստանի, ամեն ինչը քո ձեռքին է, խնդրած կեղնինք այս ոռոգման ջրի հարկը մի քիչ իջացնեք, հողի հարկը իջացնեք ու մեկ էլ էս ալյուր-մալյուրի գինը իջացնեք, այդ թանկացնելը ձեր ձեռքերին է, ասեք՝ այ շան որդիներ, էս գյուղացիները մեղք են»:
Կասկածից վեր է, որ դա հովազ էր, ավելի ճիշտ՝ հովազի պոչ: Դա իսկապես շքեղ պոչ էր և ինչն ամենակարևորն է` երիտասարդ հովազի պոչ, որին կարելի էր հանդիպել նաև մեզ մոտ (Անգլիայում): Այս հովազը ապրում է ոչ թե Փարիզի արվարձաններում կամ Բրենտֆորդի կենտրոնում, այլ Հայաստանում, որն այսօր եվրոպական երկիր է համարվում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 13-39 կենտ և 24-36 զույգ համարների, Կույբիշևի, Կաշեգործների, Լազոյի, Արշակունյաց 3-րդ նրբանցքի, Սևանի, Սմբատ Զորավար փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի հայոց թեմում դրան առնչված զարգացումների հետ կապված հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունեց «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։ Նշված երթուղիների համար պարբերաբար հայտարարվում են լրացուցիչ մրցույթներ, որոնց, սահմանված կարգով, կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր։
Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնեն Արագածոտնի մարզի Մեծաձոր և Շիրակի մարզի Կարմրաքար գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ՀՀ կառավարության որոշումները:
Մենք նաև զգոնության կոչ ենք անում Երևանի և հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին` երիտասարդությանը, և հորդորում ենք պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:
Այսօր կեսօրին մահացած հայտնի հայ շոումեն Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը կկայանա ուրբաթ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Սաղաթելյանի հարազատներից մեկը` Սերգեյ Օսիպյանը:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի կեսին վնասել էր ոտնաթաթը, նորից սկսել է մարզվել «ռուրյան» թիմի կազմում։
Այսօր առավոտից երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդները Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքի փողոցներում:
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները 1956 թ. ծնված Հովհաննես Պ.-ին պատկանող, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավել են մշակումն արգելված կանեփի 217 կանաչ բույս` 29 կգ ընդհանուր կշռով:
Վերջերս Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը:
Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:
Ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է այրվածքներ:
ան մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ Վ. Սարգսյանին ծեծի էր ենթարկել նրա տղան՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ունի 2 անչափահաս տղաներ
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գիշերվա ընթացքում մնացել է անփոփոխ, և նա շարունակում է ապրել արհեստական կենսապահովման ապարատների շնորհիվ:
Հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը:
«Ս. Խաչատրյանը վրդովված է այն բանից, որ Հայկին պատգամավոր է «դարձրել», իսկ նա այս ծանր պահին իր կողքին չէ: Ու, բացի այդ, տարբեր վայրերում հայտարարում է, թե ինքը ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է ու որևէ առնչություն չունի Ս. Խաչատրյանի հետ»:
Այսօր` հուլիսի 31-ի կեսգիշերին` թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից:
«Աննա Աղաբաբյանը, գործընկերների բնորոշմամբ, համեստ ու բարդ խառնվածքով աչքի չընկնող կին էր, աշխատավայրում նախօրեին ոչ ոք տարօրինակ ոչինչ չի նկատել նրա պահվածքում, և բոլորի համար անսպասելի էր եղել նրա այդ քայլը: Նա ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա»:
«Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ՝ կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը և անելիքը դեռ առջևում է: Հայտարարում եմ նաև, որ ես չեմ վախենում մահից: Ահ ու սարսափը չգիտեմ ինչ բան է: Այդ զգացումները ես իմ մեջ սպանել եմ շատ վաղուց»:
«Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր կուսակցական ընկերների հետ պաշտպանում էր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, նույնիսկ շրջանառության մեջ դրեցին «վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետ» արտահայտությունը»:
«Ամառային արձակուրդից առաջ ԱԺ վերջին հարցուպատասխանի եկած կառավարության անդամներին հիշեցրինք իրենց նախորդների` պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի մի շատ լավ սովորույթի մասին, երբ կարևոր օրերին միասին երգում էին»:
««Առավոտի» զրուցակիցը՝ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտի մասին նկատեց, թե այնպես չէ, որ Եվրոպան երազում է տեսնել Երևանը, Բաքուն և Թբիլիսին՝ որպես ԵՄ անդամներ»։
«ՀՀ գլխավոր դատախազության կազմավորման 95-ամյակի առթիվ օրերս անցկացված միջոցառումները բավական ծանր են նստել ՀՀ պետական բյուջեի վրա»: