Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի կեսին վնասել էր ոտնաթաթը, նորից սկսել է մարզվել «ռուրյան» թիմի կազմում։

Ինչպես տեղեկացնում է «Kicker» պարբերականը, ֆուտբոլիստն, առայժմ, թեթև վազք և գնդակով վարժություններ է կատարում։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել հուլիսի 16-ին՝ շվեցարական «Լուցերնի» հետ կայացած ընկերական մրցավեճում, իր իսկ խփած գոլից հետո կատարած անհաջող վայրէջքի հետևանքով։

 Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս