![](/banners/BeFunky-design.jpg)
Զովունիում գազալիցքավորումից հետո մեքենան բռնկվել է. ուղևորը ստացել է այրվածքներ
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Tunavorum.jpg)
Հուլիսի 31-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է այրվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: