Մարտաֆիլմի նմանվող ռազբորկայի հետևանքով Հրազդանից Երեւան տեղափոխված ԱԱԾ-ականի ազգականը մահացավ (տեսանյութ)
Այսօր` հուլիսի 31-ի կեսգիշերին` թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հուլիսի 30-ին, մարտաֆիլմի նմանվող դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոց տեղափոխված անձը հանդիսանում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 34-ամյա Նվեր Աբելյանը, ով եղել էր Volkswagen Tuareg մակնիշի 30 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենայով, որի հետևի հատվածը վնասված էր, իսկ նրա ավտոմեքենայի մոտ կայանված էր առջևի մասն ամբողջովին վնասված Mersedes S 600 մակնիշի 30 ՕT 001 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանին:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվածի երկու ոտքերն էլ վնասված էին եղել, որից մեկը՝ կտրված: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Հրազդանի բաժին:
Ն. Աբելյանի հորեղբոր տղան աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ Չարենցավանի բաժանմունքի պետ, և ամեն անգամ Ն. Աբելյանի կողմից կատարված վիճաբանություններում ու ռազբորկաներում, որոնց ժամանակ երբեմն հնչել էին նաև կրակոցներ, ԱԱԾ-ի իր ազգականի միջամտության արդյունքում ազատվել էր քրեական պատասխանատվությունից:
Մանրամասները՝ այստեղ: