![](/banners/BeFunky-design.jpg)
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը անփոփոխ է մնացել
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/13752546178058.jpeg)
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գիշերվա ընթացքում մնացել է անփոփոխ, և նա շարունակում է ապրել արհեստական կենսապահովման ապարատների շնորհիվ:
Այս մասին Galatv.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը: Չնայած նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ինչպես նշում են բժիշկները, նրան չի կարելի վիրահատել կամ տեղաշարժել: Հիշեցնենք, որ երեկ ժամը 12:50-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը, ում մոտ հետազոտության արդյունքում հայտաբերվել է սուր լեյկոզ, որն էլ պատճառ է դարձել գլխուղեղի արյունազեղման: