Բաժիններ՝

Մայրասպանին հայտնաբերել և վնասազերծել են գյուղապետն ու օպերլիազորը

Այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան, Արմավիրի մարզի Նաիրիի գյուղապետ Արթուր Եղյազարյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության մայոր Համլետ Վասիլյանը գյուղի դաշտում հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 30-ին, առանձնակի դաժանությամբ ծեծելով իր մորը սպանած 37-ամյա Վարդան Ստեփանյանին: Ողջ գիշեր ոստիկանությունը որոնում էր նրան, սակայն առավոտյան միայն նշված անձինք կարողացան հայտնաբերել և վնասազերծել մայրասպանին: Ինչպես ավելի վաղ shamshyan.com-ին Արմավիրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել էին, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Վ. Սարգսյանը, գիտակցության չգալով, առավոտյան մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ՝ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները: Տան մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ Վ. Սարգսյանին ծեծի էր ենթարկել նրա տղան՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ունի 2 անչափահաս տղաներ, սակայն ամեն անգամ կոնֆլիկտների մեջ էր եղել նաև կնոջ հետ: Այդ պահին տանը եղել էին ինքն ու մայրը: Իսկ Վ. Ստեփանյանը հաճախակի էր լինում ոչ սթափ վիճակում:

 

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս