Բաժիններ՝

Քաղաքացին ակնհայտ սուտ մատնությամբ ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ

2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ:

Հանցագործություն կատարող անձին բռնելու ընթացքում տուժողի կիրառած ակտիվ գործողությունների արդյունքում Գ.Ա.-ն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

Նախաքննության ընթացքում Գ.Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե տանտիրուհու` իրեն բռնելու և վնասազերծելու հետևանքով, այլ վնասվածքները պատճառել են Շենգավիթի բաժնի ոստիկանները` իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով, բռնությամբ իրենից խոստովանական ցուցմունք կորզելիս:

Գ.Ա.-ի կողմից ոստիկանության աշխատակիցներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս