Բաժիններ՝

Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը

Այսօր կեսօրին մահացած հայտնի հայ շոումեն Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը կկայանա ուրբաթ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Սաղաթելյանի հարազատներից մեկը` Սերգեյ Օսիպյանը:

«Նրան հողին կհանձնեն Երևանում գտնվող ընտանեկան գերեզմանատանը»,- ասել է նա:

Նա կայքին հայտնել է նաև, որ հանգուցյալի հոգեհանգստի արարողությունը կկայանա հինգշաբթի` երևանյան եկեղեցիներից մեկում:

«Պետք է հասկանալ, որ այնտեղ ցանկալի է միայն ամենամտերիմների և ընկերների ներկայությունը»,- ասել է նա:

Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Երեքշաբթի ժամը 12։50–ին անգիտակից վիճակում նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Համակարգչային տոմոգրաֆիան գլխուղեղի արյունազեղում էր հայտնաբերել, որն առաջացել էր սուր լեյկոզից։

Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ-ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է  1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։

Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում` «Մեր բակը» (1996) և «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031