Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 58-ամյա մի կին՝ հայտնելով, որ ժամը 19.15-ին Կոմիտասի պողոտայի թիվ 7 և 9 շենքերի մոտ անհայտ անձը հափշտակել է 350.000 դրամ արժողության իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։
Երզնկյանը ասել է, որ տեղյակ է նաև Դիլիջանի քոթեջները վաճառելու խոակցություններին, բայց դրանց հնարավորինս շուտ վերջ տալու համար էլ հենց կողմ է արտահայտվել համագումարին, որտեղ էլ ակնկալում է պարզաբանումներ. «Ամենակարճ ճանապարհը` այդ ամեն ինչը պարզաբանելու, դա համագումարին խոսելն է, ճշտելը, որ բոլորս հասկանանք ինչն ինչոց է։ Մեկը մյուսին ինչ-որ բաներ է ասում, բայց ես հավատում եմ նրան, ինչը կոնկրետ փաստ է»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30-րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 1965 թ. ծնված Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ և 200 դոլար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, թոռ է ունեցել: «Էրեբունի» բ/կ-ում քիչ առաջ ծնվել է Սաթենիկ Սարգսյանի և Հայկ Խաչատրյանն դուստրը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես Սպլինտեր» մակնիշի 29 TO 375 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Ս., ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը շաբաթ օրը` սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է միջոցառում:
Զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են տարբեր քանակի և գույնի հեղուկներով լցված սրվակներ, ներարկիչներ, տարաներ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված այլ նյութեր ու առարկաներ:
Փարպի համայնքում կայացել է ֆուտբոլային մարզադաշտի բացման արարողությունը, որը կառուցվել է համայնքի և բարերար Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով ։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ուղղվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։ Կարծում եմ, որ դա գայթակղիչ կլինի նաև Վրաստանի համար։ Այսօր ակտիվ աշխատանք է տարվում վրաց իշխանությունների հետ Աբխազիայի երկաթուղին վերագործարկելու ուղությամբ։ Չէ՞ որ նաև Վրաստանն է լ շահագրգռված դուրս գալ իրանական ու մեծ ռուսական շուկաներ։ Երկաթուղու շահագործումով կգրանցվի տնտեսության մոտ 5-6 տոկոս աճ:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 8-րդ շենքի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հետընթաց հարվածել է 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 01.15 սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմացից Միհրան Մարգարյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, վիճաբանել իր և ընկերոջ հետ` ասելով, թե նստացույցից եք գալիս, և ծեծի են ենթարկել իրենց: Այդ ընթացքում իր գրպանից ընկել է «Այֆոն 4» բջջային հեռախոսը և ՀՀ կացության անձնագիրը, որը ծեծի ենթարկողներից մեկը գետնից վերցրել է:
«Վ. Ավետիսյանի մարմնական վնասվածքները վերին շրթունքի սալջարդ վերքի և արյունազեղման ձևով, պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնցից արյունազեղումը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում, սալջարդ վերքը՝ առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից»:
Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել»։
Որ Վլադիմիր Պատինը մեր Վիճակագրական ծառայությունից ավելի լավ գիտի, թե բանի հոգի է ապրում Հայաստանումգ բնական է։ Ավելի ճիշտ, Վիճակազրականն էլ գիտի, բայց պատճառներ ունի ճշմարտությունը թաքցնելու, իսկ Պուտինը չունի։ Այստեղ ես առանձնապես նվաստացուցիչ բան չեմ տեսնամ` գուցե ՌԴ նախագահին կարելի է թեթեւակի կշտամբել ոչ նրբանկատ լինելու մեջ։ Նվաստացումն այլ տեղ էր։
«Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին»:
Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը Հայաստանի համար ճիշտ ճանապարհ էր և բխում էր Հայաստանի ազգային շահերից:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Շուշանիկ Ե.-ն` «աջ հոնքի պատռված վերք» վնասվածքով, և հայտնել, որ վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով:
Ի՞նչ օգուտ ունի ՄՄ-ին անդամակցելու որոշումից Ղարաբաղը։ Ըստ Վահրամ Աթանեսյանի, այդ հարցում չպետք է առաջնորդվել օգտապաշտական նպատակադրվածությամբ, որ Հայաստանը պարտադրված է ցանկացած քայլ կատարել հօգուտ Ղարաբաղի։ «Իսկ ո՞վ է ասել, որ դա այդպես պետք է լինի։ Ինչո՞ւ ենք մենք փորձում Հայաստանի ապագան կանխորոշել Ղարաբաղի ապագայով։ Մենք անկախ երկիր ենք, եթե հռչակվել ենք անկախություն, ունենք պետականության բոլոր ատրիբուտները, ապա պարտավոր ենք որոշումներ ընդունել մեր փոխարեն, ոչ թե հուսալ, որ Հայաստանը որոշումներ է ընդունելու հօգուտ մեզ»:
Եթե ԵՄ-ն, այնուամենայնիվ, որոշի ՀՀ-ն դուրս թողնլ ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից, կարծում եմ` դա կլինի ոչ ճիշտ հաշվարկված, իրավիճակային և էմոցիոնալ որոշում։ Բրյուսելը չպետք է փակի հնարավորությունները ՀՀ-ի առջ, քանի որ դա կնշանակի, որ ՌԴ-ի ճնշումները ՀՀ-ի նկատմամբ , ինչի արդյունքում ՀՀ-ն որոշեց անդամակցել ՄՄ-ին, տարածվում են նաև Բրյուսելի վրա։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 97-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան մետաղյա արգելապատնեշին:
Փաստաբանը չի զղջում, որ վերցրել է Խաչատրյանների պաշտպանությունը։ Նրա գնահատմամբ՝ սա պրիմիտիվ գործ էր, առկա էր ժապավեն եւ ձայնագրություն, բայց տաժանակիր աշխատանք էր, որպեսզի կարողանաս դիմակայես այս վայրահաչումներին։ Ռուբեն Սահակյանի փոխանցմամբ՝ եթե նույնիսկ ինքը Բուդաղյաններին պաշտպաներ, նրանք չէին հաղթի, քանի որ, իր իսկ խոսքով, տեսաժապավենը խախտում է։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի:
Վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել:
«Ձեզ հետ եմ, ես էլ միացա», – գրել է Մկոն իր ֆեյսբուքյան էջում:
Այրվել է պահակակետի պատուհանի շրջանակը և գույքը՝ 6 քմ մակերեսով:
2012թ. ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված հայտնի նիստը ճակատագրական է եղել ՎՊ-ի համար։
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել: