Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 56 երթուղու «ԳԱԶել» միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը, որը տեւել է մի քանի ժամ:
Վահան Ա.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մշակված 2.000.000 դրամը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանությհան Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զվարթնոց թաղամասի 8 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արմինե Հ.-ին, որը ապրիլի 23-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Այդ գործարքը Լիսկայի համար լավագույն նախադեպ է հանդիսացել մեկ ուրիշ դարակազմիկ գործարքի, երբ նա ՀՀ կառավարությունից «վաստակել» է մեր ազգային սեփականությունը հանդիսացող, մոլիբդենով եւ պղնձով հարուստ Գեղիի հանքը շահագործելու իրավունքը եւ այն կարճ ժամանակ անց ավելի քան 20 մլրդ դրամով վաճառել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, սեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, Ա. Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գոռ Ե.-ին, որը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ժամանակին արդարության իրականացումը և հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ և խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված և կառուցողական:
Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները կարողացել են կանխել Դավիթաշենի կամրջից երիտասարդ տղայի ինքասպանության փորձը, ով փորձում էր իրեն ցած նետել կամրջից:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ Գ.Հակոբյանի՝ քամահրական և անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և նրա կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` ԱԱԾ-ի նկատմամբ:
Վայ, մի հատ երևացե՛ք էլի… ի՞նչ օրն եմ քցելու… շալակեմ ու բերման ենթարկվեմ մեր տան քաղմաս ձեզ էլ, ձեր հրամանատարին էլ, խավարասերնե՛ր:
Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան «պոկելու» մտադրությամբ:
Ոստիկանի կողմից կնոջը համբուրելու հանգամանքը լայնորեն քննարկվել է սոցիալական ցանցերում և արժանացրել է իշխանությունների ուշադրությանը: Զարմանալիորեն, այն չի դատապարտվել, այլ ավելի շուտ որոշ պետական պաշտոնյաների կողմից արժանացել է ցինիզմի, արդարության, հավասարության, արժանապատվության ու կանանց պաշտպանության հանդեպ հարգանքի բացակայության:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ն է:
Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։
Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունում դեռևս քրեական գործ չի հարուցվել, դեպքից անցել է 6 օր։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման:
Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:
Օգոստոսի մեծ մասը ե՛ւ Հայաստանի նախագահը, ե՛ւ ԱԳ նախարարը կարծես արձակուրդում էին, իշխող «Հանրապետական» կուսակցության հետնապահներն էլ շաղակրատում էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին: Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա եւ այնտեղ հայտարարեց Պուտինի Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության մասին: Հանրության համար դա ասես ամպրոպ էր անամպ երկնքում:
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել մեր երկրում ձևավորված թուրքական ապրանքների առաջարկի դեմ ուղղված «Բոյկոտ» սոցիալական հոլովակին՝ մեր ձեռքերով ադրբեջանական բանակն անուղղակիորեն հարստացնելու ահազանգը հնչեցնելու և սթափության կոչի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 31 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հայգեր» մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբեր 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ալավերդի-Ախթալա ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Լ-200» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պարզվել է, որ Բագրատ Ն.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է: