
Ինչ կտա երկաթուղու շահագործումը

«Հայոց աշխարհի» հեռտ զրույցում Մաքսային միության և ԵՄ հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները գնահատող խմբի ղեկավար Աշոտ Թավադյանն ասել է. «Փակ սահմանների պատճառով» մեր տնտեսությունն ունի լուրջ դժվարություններ, իսկ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է` պատրաստ է Հայաստանի երկաթգծի զարգացման համար կատարել 15 մլրդ ռուսական ռուբլու ներդրում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ուղղվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։ Կարծում եմ, որ դա գայթակղիչ կլինի նաև Վրաստանի համար։ Այսօր ակտիվ աշխատանք է տարվում վրաց իշխանությունների հետ Աբխազիայի երկաթուղին վերագործարկելու ուղությամբ։ Չէ՞ որ նաև Վրաստանն է լ շահագրգռված դուրս գալ իրանական ու մեծ ռուսական շուկաներ։ Երկաթուղու շահագործումով կգրանցվի տնտեսության մոտ 5-6 տոկոս աճ»:
Մանրամասն կարող եք կարդալ «Հայոց Աշխարհի» այսօրվա համարում: