
Երևանում մեկնարկում է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը

Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունների ղեկավարներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։
Վաղը նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: