
Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառում` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը շաբաթ օրը` սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է միջոցառում:
Միջոցառման շրջանակներում «Հրանտ Դինքի տեղն ու դերը հայ մտավորականության մեջ» թեմայով դասախոսությամբ հանդես կգա ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը:
Դինքի մասին իրենց հուշերն ու տպավորությունները կներկայացնեն Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը և կենտրոնի աշխատակից, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: