Բաժիններ՝

75-ամյա կինը ինքնասպանությունից առաջ երկտող է թողել

shamshyan.com-ի փոխանցմամբ՝  այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Կումայրիի բաժին, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 143 Ա շենքի 57 տան բնակչուհին 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:

Փաստի առթիվ նշանակվել են  փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական: Ըստ հարևաններից ստացվաց տեղեկությունների՝ Լ.Դելոնյանը բնակվում էր միայնակ, ուներ եղբայրը, ով մահացել էր Ռուսաստանի Դաշնությունում:

Օպերատիվ քննչական խումբը հյուրասենյակում հայտնաբերել է երկտող, որում գրված է. «Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին»:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս