Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 97-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան մետաղյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: