
Վրաերթ Աշտարակում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Շուշանիկ Ե.-ն` «աջ հոնքի պատռված վերք» վնասվածքով, և հայտնել, որ վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի թիվ 44 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն Շուշանիկ Ե.-ին:
Նախապատրաստվում են նյութեր: