Վյաչեսլավ Կովալենկո. Ռուսաստանի շնորհիվ Հայաստանում 20 տարի է` խաղաղություն է
Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը Հայաստանի համար ճիշտ ճանապարհ էր և բխում էր Հայաստանի ազգային շահերից: tert.am-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա կամուրջի ժամանակ:
«Ուզում եմ ասել, որ արդեն 20 տարի Ռուսաստանի շնորհիվ է, որ Հայաստանում խաղաղություն է տիրում»,- ասել է նա` ընդգծելով, որ Հայաստանի ՄՄ-ին անդամակցությունը միայն ռազմական, տնտեսական համագործակցություն չէ, այն նաև երկու երկրների մշակութային փոխհարաբերություն է ենթադրում:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է բազմաթիվ թելերով, և կորցնել կամ կտրել այդ թելերը ճիշտ չէ:
«Միաժամանակ ՄՄ-ի հետ ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես թվում է: Այն որոշումները, որոնք ընդունվել են Ռուսաստանում, դրանք քաղաքական են, բայց որպեսզի դրանք կոնկրետ համագործակցության վերածվեն պետք է որոշակի համաձայնագրեր լինեն՝ տարիֆային չափերի, ապրանքների տեղաշարժման և այլ հարցերի շուրջ: Այստեղ խնդիր կա. մենք չունենք ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման և ուղղակի վերցնել ու համաձայնագիր կնքել Հայաստանը չի կարող»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ նշել է, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ կտա իրեն ՄՄ-ին անդամակցությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: