
Սերժ Սարգսյանը նախատել է Արման Մկրտումյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել։ «Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝այս բացահայտումը շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչո՞ւ նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը։ Ըստ լուրերի՝ նա մտադիր Է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին»։
Մանրամասն կարդացեք այսօրվա «Ժողովուրդ»թերթում: