«ԵՄ-ն չպետք է Հայաստանը դուրս թողնի ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից»
«Առավոտ» թերթի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով հարցին, թե արդարացվա՞ծ էր Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հայտարարությոնը, թե ՀՀ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգային խնդիրների թվում չէ, նկատել է. «Եթե ԵՄ-ն, այնուամենայնիվ, որոշի ՀՀ-ն դուրս թողնլ ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից, կարծում եմ` դա կլինի ոչ ճիշտ հաշվարկված, իրավիճակային և էմոցիոնալ որոշում։ Բրյուսելը չպետք է փակի հնարավորությունները ՀՀ-ի առջ, քանի որ դա կնշանակի, որ ՌԴ-ի ճնշումները ՀՀ-ի նկատմամբ , ինչի արդյունքում ՀՀ-ն որոշեց անդամակցել ՄՄ-ին, տարածվում են նաև Բրյուսելի վրա։ Այսինքն` կնշանակի, որ Բրյուսելը նույնպես ենթարկվել է Մոսկվայի ճնշումներին և Կրեմլի Կայսերապաշտական նկրտումներին։ ՄՄ-ի անդամակցությունը երկար գործընթաց է, մշուշոտ ճանապարհտ` լի անորոշություններով, և դեռևս շատ մեծ հարցական է, թե դա ընդհանրապես կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ։ ԵՄ-ն պետք է շարունակի համագործակցել ՀՀ-ի հետ` ԵՄ-ասոցացման ծրագրի շրջանակներում»։
Թղթակցի հարցին, ԵՄ-ն ունի՞ այլընտրանք` չփակելւ մեր առջև հնարավորությունների դուռը, Շահնազարյանը նշել է. «Ակնհայտ է, որ ԽՀԱԱԳ-ն ու ՄՄ-ի անդամակցությունն անհամատեղելի են, բայց պետք է ելնել իրող»ությունինց, որ ներքին հակասություններով լի, քայքայվող ՄՄ-ն, որպես այդպիսին, չի գործում և որպես կազմակերպություն չունի ոչ միայն ապագա, այլև ներկա։ Հարցական է նաև` արդյոք այն ճանապարհը, որը պետք է անցկացնի Հայաստանը դեպի ՄՄ անդմակցություն, կավարտվի՞ այնպես, ինչպես Կրեմլն է ծրագրել։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սրընթաց զարգացող գործընթացներն ու տեղաշարժերը նույնպես չեն նպաստելու ՄՄ-ի ՀՀ լիարժեք անդամակցությանը»։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք«Առավոտի» այսօրվա համարում: