Անկախությունը ներքին հատկանիշ է
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրել է. «Որ Վլադիմիր Պատինը մեր Վիճակագրական ծառայությունից ավելի լավ գիտի, թե բանի հոգի է ապրում Հայաստանումգ բնական է։ Ավելի ճիշտ, Վիճակազրականն էլ գիտի, բայց պատճառներ ունի ճշմարտությունը թաքցնելու, իսկ Պուտինը չունի։ Այստեղ ես առանձնապես նվաստացուցիչ բան չեմ տեսնամ` գուցե ՌԴ նախագահին կարելի է թեթեւակի կշտամբել ոչ նրբանկատ լինելու մեջ։ Նվաստացումն այլ տեղ էր։
Ինչի՞ց էր ծագել այդ ամբողջ խոսակցությունը։ Ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը իր երկրի նախագահին հավաստիացնում է` ՌԴ բոլոր հայերը ձեր կողքին են։ Չգիտեմ` նա հիմքեր ունե՛ր նման բան ասելու, թե՞ ոչ` իրենց գործն է։ Պուտինը կեսկատակ հարցնում էգ իսկ Հայաստանի՞։ Դրան հայազգի գործարարը պետք է լուրջ պատասխաներ`
Հայաստանի հայերը Ձեզ սատարելու կամ չսատարելու խնդիր չունեն, այդ մարդկանց հետ մենք գործ չունենք, որովհետեւ նրանք այլ երկրի քաղաքացիներ են։ Կարծում եմգ նման պատասխանի համար ՌԴ նախագահը իր գործարարին չէր կախինույնիսկ բիզնեսից չէր զրկի։
Ամեն ինչ հասկանալի է. Ղարաբաղ, ոազմաբազա, «Ամերչ», «Իսկանդեր», գազ եւ այլն։ Հասկանալի է նաեւ, որ այս պայմաններում ռուս պաշտոնյաների, կուրղինյանատիպ քաղաքագետների, գուցե նաեւ շարքային քաղաքացիների մի մասի կողմից մեր հասցեին կլիի այն, ինչը իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է «хамство»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: