
Թմրամիջոցի պատրաստում կիսակառույց շինությունում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող հանրախանութի դիմացի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում ոմն Արմեն թմրամիջոց է պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շինության նկուղում հայտնաբերել է 1965 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1986 թ. ծնված Ալբերտ Չ.-ին և 1977 թ. ծնված Թաթուլ Շ.-ին:
Զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են տարբեր քանակի և գույնի հեղուկներով լցված սրվակներ, ներարկիչներ, տարաներ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված այլ նյութեր ու առարկաներ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: