Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ Փարպիում ֆուտբոլային մարզադաշտ է կառուցվել (լուսանկարներ)

Փարպի համայնքում կայացել է ֆուտբոլային մարզադաշտի բացման արարողությունը, որը կառուցվել է համայնքի և բարերար Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով ։
Փարպիի մարզադաշտի բացումը սեպտեմբերի 11-ին կատարեցին համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը և ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը։ Մարզադաշտը իր օրհնությամբ լուսավորեց Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանահայր Եղիշեն։

Իշխան Առաքելյանը հայտնել է, որ ֆուտբոլի դաշտի կառուցման մեջ իր ավանդը ներդնելու համար Ռուբեն Վարդանյանը կպարգևատրվի «Ղազար Փարպեցի» ոսկե մեդալով։

Միջոցառմանը ներկա է եղել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Ֆուտբոլի և թենիսի ամբիոնի վարիչ Արամ Գրիգորյանը, որը համայնքի երեխաներին նվիրել է ֆուտբոլային գնդակներ և մասնագիտական գրականություն։

Բացման արարողությանը հաջորդել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան երկու թիմերի հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝2-2 հաշվով։

Բացի ֆուտբոլային մարզադաշտից, Փարպի համայնքում նախատեսվում է կառուցել նաև սպորտային համալիր, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր։

Parpi_3

Parpi_1 (1)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս