Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը, ինչպես նաև, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:
«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել:
Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյանտեղի ունեցած միջադեպի գործով «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Դավիթ Մարկոսյանը դուրս է եկել այդ հաստատությունից:
Ժամը 05:56-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Ստեփանավանի մասնաճյուղի տնօրեն Խանոյանից այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 հասցեում` իրենց մասնաճյուղի վարչական շենքում:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին ծրագրված էր Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի այցը Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Էս շենքում առաջ 12 ընտանիք է ապրել, ամեն տանը 5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում միայնակ տղամարդ ու մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք չունի, հեռացել է : Մնացածներն էլ կյանքը վտանգելով՝ պայմանագրային զինածառայող են դարձել»: Այգեպարի բնակիչները դժգոհում են, որ Բերդի տարածաշրջանը «մեծ աշխարհի» հետ կապող ճանապարհ չունի, «տուպիկի մեջ է»:
«Ես Փարիզում բնակվող հայ եմ: Այդպես էի պատասխանում այդ հարցին, երբ տասը տարեկան էի»:
«Սենսացիոն» հրապարակումը «Ամերիկայի առաջին զույգի» տարաձայնությունների մասին հայտնվել էր «Nation» ամսագրում եւ արտատպվել ու տարածվել մի շարք այլ լրատվամիջոցների կողմից:
Թեեւ արագ սննդի ռեստորաններում մատուցվող ուտելիքը շատ հարմար է եւ խնայողական, սակայն այն բարձր կալորիականություն, մեծ քանակությամբ աղ, շաքար եւ ճարպ է պարունակում:
Հարցին, թե հաշտվել է արդյոք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նա կարճ պատասխանեց՝ «իհարկե, շատ նորմալ հարաբերություններ են»։ Իսկ թե իրականում ինչ բնույթի միջադեպ է եղել նրանց մեջ, ԱԱԽ քրատուղարն ասել է, որ «ոչ մի ծեծկռտուք չի եղել,եղել է խոսակցություն, անցել, գնացել է, նորմալ, առողջ, գործընկերային հարաբերություններ են»։
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Հ. Խաչատրյանն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նպաստել է Ք. Ս.-ի՝ պոռնկությամբ զբաղվելուն, իր բնակարանը պարբերաբար տրամադրել է վերջինիս` վարձատրության դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար: […]
Վարկանիշի առաջին հորիզանականում հայտնվել է Էմմա Սթոունը՝ սարդ-մարդու մասին պատմող նոր ֆիլմի աստղը։ Իր համար ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց դերասանուհին ապահովում է դրա 80-ապատիկը։
Պուտինն իսկական էքսրտեմալ է։ Նա հարյուրավոր կիլոմետրեր է անցել Խաբարովսկ-Չիտա մայրուղով՝ ճանապարհի որակն ու «Лада-Калина» մեքենայի նոր մոդելը փորձարկելու համար։ Իսկ որքան զարմացան լրագրողները, երբ ՌԴ նախագահին տեսան Harley Davidson մոտոցիկլետի վրա։ Պուտինը Սևաստոպոլում տեղի ունեցած XIV բայք-շոուի լիիրավ մասնակից էր և գլխավորում էր բայքերների շքերթը։
Մարմնավաճառներին հայտնաբերելու աշխատանքները` շարունակական:
Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, վճռաբեկ դատարանում դատական գործի նյութերի ծանոթացման ընթացքում տեղեկացել է, որ վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5.154.484 դրամ և նպատակադրվել է խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը:
Տեսաուղերձում Սնոուդենը հիշեցրել է, թե ինչպես է հայտնի գրող Ջորջ Օրվելը «նախազգուշացրել նման կարգի տեղեկատվության հավաքագրման մասին»:
Համառուսաստանյան մրցույթի արդյունքներով` Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաք է ճանաչվել Կալուգան:
Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
Երեկ՝ Գյումրու տնակային ավաններում, անապահով ընտանիքներին վառելափայտ և սնունդ տրամադրելու ժամանակ, վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող ընտանիքներից մեկի փոքրիկը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր նոր տարվա երազանքը տոնածառ ունենալն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:
Թուրքիայից բերված թմրամիջոցներ` կնոջ ուղեբեռում:
Հայաստանն իր համար ակնհայտ բացառություններ չի պահանջի Մաքսային միությունում` ՄՄ–ի մյուս անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։
Մեր օրերում, թվում է, խմելու ջուր բոլորը պետք է ունենան: Այնինչ ՀՀ-ում դեռեւս գյուղեր կան, որտեղ բնակիչների համար սեփական բակում կամ տանը խմելու ջուր ունենալը երազանք է:
Մենք քաղաքական միություն ստեղծելու ծրագրեր չունենք, համապատասխանաբար, Հայաստանի` ՄՄ-ին ու ՄՏՏ-ին անդամակցելը չի անդրադառնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա:
Բացի Հայաստանից, ՈւՖՖ-ն բանակցություններ է վարում նաև Բուլղարիայի, Շոտլանդիայի և Ռուսաստանի հետ: Եվս մեկ թիմի անուն չի նշվում:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1991 թ. ծնված Գուրգեն Բ.-ն, որը մայիսի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: