ավուշի մարզի վարորդները բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում։ Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ։
Նոր տարվա շեմին շատերն այս առումով լարված են. կշարունակի՞ իրենց հետ աշխատել Մարգարիտա Գրիգորյան-Ռուբեն Ջաղինյան զույգը, թե՞ ոչ, նրանք չգիտեն։ Մեր տեղեկություններով, «սև ցուցակում» է հայտնվել նաև Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային արժեքներին, մեր մեծերին։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ 22.58-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Նուբարաշեն 6-րդ փողոցի թիվ 1/4 շենքի 33-րդ բնակարանի բնակիչներ 1970թ. ծնված Ա. Բ.-ն և 1966թ. ծնված Զ. Չ.-ն:
Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007թվականներին հաջողությամբ ղեկավարել է Դիլիջանի հիվանդանոցը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով դեկտեմբերի 25-ի գիշերը մահացել է «տեղական հեղինակություն» Նավոն:
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր երկրպագուներին` տոների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Սա ամենագեղեցիկ երգն է… արցունք է քամում… նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը… տեղի է ունեցել 1915-ին…Դրա մասին երբեք այսպես չի գրվել… նա բացարձակ հանճար է»:
Հարցին, թե Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր, որ երբ քննության մեջ խախտումներ են լինում, քննիչին ուղարկում են արձակուրդ, Արսեն Սարգսյանը նշել է, որ դա փաստաբանի կարծիքն է, որը իրենց չի հետաքրքրում:
Քանի դեռ Հանրապետության հրապարակում տեղադրվում էր ոչնչով չոգևորող 30 մետրանոց գիգանտը, քաղաքի սրճարանները, խանութները և նույնիսկ կրթական հաստատությունները շտապում էին ստեղծել իրենց օրիգինալ տոնածառերը:
Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ռեֆորմներից ամենաաղմկահարույցին՝ «կուտակայինի, ասում է, որ նման մեծ ժամանակահատվածի մեջ այսպիսի անչափելի ռեֆորմներ չեն արվում: «Դա նույնն է, որ ոնց որ մեկն ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո»,- ասում է նա:
Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ ազատ արձակվելուց հետո ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը կձգտի աշխարհը փոխել դեպի լավը:
Համապատասխան որոշումը կայացվել է Ռուսաստանի սակագների հարցով դաշնային ծառայության վարչության նիստում:
Կլիչկոյի բնակարանն ունի երեք մակարդակ, 6 ննջասենյակ, երկու հյուրասենյակ և 4 սանհանգույց։ Հյուրասենյակներից մեկում, գտնվում է գրադարանը՝ ապակե թափանցիկ հատակով։ Ամենավերևի մակարդակում Կլիչկոյի աշխատասենյակն է, իսկ երկրորդ մակարդակում՝ երեք ննջասենյակներ։
Gucci մոդայի տունը ամանորյա նվերների հատուկ հավաքածու է ներկայացրել՝ գործարար կանանց և տղամարդկանց համար։ LuxLux.net-ը առանձնացրել է դրանցից ամենաուշագրավները։
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ հունական Սալոնիկի քաղաքի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է 37-ամյա «օրենքով գող» Դավիդ Մազանաշվիլին, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Ռուսթավսկի։
«Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու, տվել եմ, սրտի անոթին ա երեւի կպել», բայց ինքը պաշտպանվել է, ասել է. «Կուզեի՞ր ես լինեի նրա տեղը, որ նա չլիներ, ես պիտի լինեի»։
Ավազակային հարձակում կատարողներից մեկը անչափահաս էր:
Հեպատիտ B-ից 2010 թ. մահացած Արման Անտոնյանի մայրը` Սուսաննա Անտոնյանը շարունակում է պայքարել որդու մահվան իրական մեղավորներին բացահայտելու համար:
1973 թ. ծնված Արամ Ա.-ն Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:
Ոստիկանները մեծ քանակությամբ թմրամիջոցներ են առգրավել:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.98 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.26%-ով կամ 1.03 դրամով։
Սակայն մի քանի օր առաջ աշխատակիցներին անակնկալի են բերել առյուծները. լույս աշխարհ են եկել երկու կորյուններ, ինչն, ըստ փոխտնօրենի, աննախադեպ երեւույթ կարելի է համարել:
Այսօր ժամը 18-ի սահմաններում Դիլիջան քաղաքում հրազենային կրակոցներ են արձակվել: Կայքի տեղեկություններով՝ վիրավորվել է 2 հոգի: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած կայքի աղբյուրը հայտնել է, որ Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ:
Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր:
Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում Ազատ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տան մոտ գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է դրված` փամփուշտով:
Հրապարակվել են ս. թ. դեկտեմբերի 19-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8-ը, որոնցից 1-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: