
Վարչապետը անպայման կպատասխանի Քոչարյանին

Այսօր կառավարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ ԳԱԼԱ-ի լրագրողը վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձել է հետաքրքվել, թե ինչպես կմեկնաբանի վերջինս Ռ. Քոչարյանի այսօրվա հարցազրույցը՝ կապված գազային պայմանագրի, կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը սակայն չի ցանկացել մեկնաբանել՝ փոխարենը նշելով, թե կհրավիրեն մամլո ասուլիս, որի ընթացքում եւ կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին: «Անպայման տալու ենք, դա անխուսափելի է 2014 թվականին»:
Իսկ լրագրողներին հին տոմարով Նոր տարին շնորհավորելով՝ Տիգրան Սարգսյանն ասել է․ «Բոլորիդ մաղթում եմ սեր, համերաշխություն»։ Նրա խոսքերով՝ լրատվամիջոցների դերը յուրաքանչյուր հասարակության համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ԶԼՄ-ները չորրորդ իշխանություն են:
«Դուք կարողանում եք առաջ քաշել նոր գաղափարներ եւ կարողանում եք նաեւ, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից չափազանց կարեւորում եմ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Մանրամասները այստեղ`