Բաժիններ՝

Հայ ժողովուրդը պետք է շատ ուրախ լինի, որ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար է ունեցել. Վարդան Բոստանջյան. Yerkir.am

Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հարցազրույցը ոչ թե գեղարվեստական գրականության ժանրից էր, այլ մասնագիտական, իրավիճակին տիրապետող մարդու խոսքեր էին բոլոր առումներով’ ե’ւ մասնագիտական առումով, ե’ւ կառավարչական դիտակետի առումով եւ ընդհանրապես հասարակության եւ երկրի բնակչության խնդիրները տարբերակող ու առաջնահերթություննեը սահմանողի տեսանկյունից. Yerkir.am-ին այսօր ասել է նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի’ Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությանը պատասխանող երկրորդ հարցազրույցին:

«Իմ տպավորությունը չափազանց բարձր է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից: Դա բարձր արժեք ներկայացնող հարցազրույց էր»,- ընդծել է տնտեսագետը եւ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած խնդիրների առումով իրավիճակը Հայաստանում հենց այնպիսին է, ինչպես որ նա ներկայացրել է սեղմ, դիպուկ եւ ամբողջական տեսքով:

Վարդան Բոստանջյանը ուշադրություն հրավիրեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերջում նշած այն երեւոյթի վրա, որտեղ երկրորդ նախագահն ասում է, որ ընդհանրապես երկրի բնակչությունն ու հասարակությունը գունավոր աղյուսակներով ու դիագրամաներով չի սնվում:

«Ես դա ասում եմ ամենահարսուստ ու զարգացած երկրների օրինակով: Այսինքն’ մարդիկ առաջնորդվում են այդ սկզբունքով, այդ արժեքային համակարգով: Իսկ մնացած տոկոսներ եւ այլ ցուցանիշներ, ըստ էության, ոչինչ չեն կարող նշանակել: Առավել եւս, երբ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է, որ դրանք, մեղմ ասած, կարող են իրականությանը չհամապատասխանել»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Իսկ այն հանգամանքը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական վերլուծությունում տնտեսական անկման կապակցությամբ նշվում է, թե 2009 թվականին այն կազմել է 18,5 տոկոս, իսկ պաշտոնական վիճակագրությամբ նշված է եղել 14,4 տոկոս, տնտեսագետի խոսքերով, խոսում է նրա մասին, որ մեզ մոտ իրավիճակն ավելի վատն է, քան պաշտոնապես դա ներկայացվել է: Եվ դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է ընդգծել, այլ այդ աղյուսակները բերվել են հենց վարչապետի կողմից:

«Ինձ թվում է, որ հայ ժողովուրդը պետք է շատ ուրախ լինի, որ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար է ունեցել: Իսկ ինքը այլ ղեկավարների համեմատությամբ անհաշիվ առաջ է անցած»,- վերջում եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս