Պարույր Հայրիկյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընկերներ են. news.am
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընկերներ են, բայց ընկերը մի բան է, թիմը մի բան: Այս մասին այսօր` հունվարի 25-ին հրավիրված ասուլիսում, ըստ news.am-ի՝ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Իսկ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի թիմից է եւ, եթե Սերժ Սարգսյանը նրան չպաշտպանի թիմի մոտ, այլ պատկեր կստեղծվի: Իսկ Ռոբերտ Քոչարյանին ես դեռ Մարտի 1-ից առաջ եմ նամակ գրել եւ ասել, որ նա պատմության մեջ հիշվելու է որպես չարագործ»,- ասել էՊարույր Հայրիկյանը: Նա նաեւ ընդգծել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանը հայաստանցիներից դատարկեն, իսկ դրա համար նրանց պետք է, որ հիասթափեցնեն:
«Տեսեք Ուկրայինայում այսօր կռիվ են տալիս իրենց եվրոպական կրքերի համար, իսկ մեր ժողովրդին ստիպում են գնալ կուտակայինի, 50 դրամի դեմ կռիվ տալ: Իսկ գազի համար անգամ կռիվ տալու կոչ չարեցին, երբ անորակ գազ է վաճառվում եւ գինը բարձրացված է աշխարհի համար անսպասելի գնով, որը երբեք ոչ մի դաշնակից չէր անի»,- նշել է Պարույր Հայրիկյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: