29 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:09 15.02.2014 | Սերժ Սարգսյանը` կուտակային համակարգի մասին. Երկրապահի լեզվով ասեմ՝ մենք հո ախմա՞խ չենք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք. tert.am

«Կներեք, երկրապահի լեզվով ասեմ, բայց մենք հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, մենք ռեսուրս ենք ծախսում, որ 20 տարի հետո արդյունքն ունենանք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

15:01 15.02.2014 | Գագիկ Ծառուկյան. Ժամանակն է կանգ առնել (ամբողջական ելույթ)

Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:

14:28 15.02.2014 | Մանվել Գրիգորյան. Մենք չենք կարող միասնական չլինենք, ով փորձի շատ խանդի՝ ինքը կփթի. ԳԱԼԱ

Այսօր ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարում Երկրապահ կամավորականների միության նախագահ է վերընտրվել Մանվել Գրիգորյանը: Ըստ ԳԱԼԱ-ի՝ նա լրագրողներին ասել է. «Երկրապահը չի կարող մի քանի մասի լինել: Մենք չենք կարող միասնական չլինենք, ով փորձի շատ խանդի՝ ինքը կփթի: Հայության մեջ չի կարելի շատ խառնակչություն անել»:

14:20 15.02.2014 | Գրիգոր Բադալյան. «Հայաստանում քաղցկեղով տարեկան մոտ 8000 հիվանդ է գրանցվում, որից գրեթե 80-ը երեխաներ են» (տեսանյութ)

Երեխաների մոտ գերակշռում են ուրիշ, ավելի սարկոմատոզ ուռուցքները: Եթե կոնկրետացնենք, ապա ամենահաճախը այրան քաղցկեղն է` լեյկեմիան, մոտ 20-25% -ը այս ուռուցքով են հիվանդանում:

14:16 15.02.2014 | Համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացներն ավարտվել են

Ավարտվել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացների 4-րդ փուլը, որին մասնակցում էին 30 համայնքապետ: Այսօր ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը հանդիսավոր պայմաններում գյուղապետերին է հանձնել մասնակցության հավաստագրերը:

14:00 15.02.2014 | Օրբելի փողոցում Mitsubishi Pajero-ն բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. shamshyan.com

Ժամը 08:30-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի 36 QQ 060 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Օրբելի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և այն տապալել:

13:30 15.02.2014 | Դավիթաշենի կամրջի վրա բարձրացվել է մեքենաների թույլատրելի արագությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ:

13:23 15.02.2014 | Սերժ Սարգսյան. Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից, որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է

Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները:

12:57 15.02.2014 | Սոցիալական երաշխիքների մասին նոր օրենքը դատավորներին կստիպի մինչև հուլիսի 1-ը թոշակի անցնել

2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։ Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:

12:25 15.02.2014 | Սկանդալ վիրահայոց թեմում. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում են եկեղեցուն տրվող գումարները մսխելու մեջ. «ՀԺ»

«Ես կարծում եմ, կաթողիկոսն ամեն ինչ գիտի։ Մենք նամակով կդիմենք կաթողիկոսին։ Մենք հասնելու ենք նրան, որ իրեն հետ կանչեն։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ»։

11:57 15.02.2014 | Արագածոտնի մարզպետը ճոխ նշել է վարչապետի ծննդյան օրը. «Հրապարակ»

Փետրվարի 1-ին կառավարության ողջ էլիտան Արագածոտնում է եղել, հրավիրված են եղել նաև մարզի ՀՀԿ-ական համայնքապետերը: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ուշացումով, բայց որոշել է ճոխ նշել վարչապետի ծննդյան օրը:

11:41 15.02.2014 | Պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ. «Ժողովուրդ»

Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։ ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթի» անցյալ տարվա արտադրանքը։

11:38 15.02.2014 | Բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել այցելել տարբեր զորամասեր. «ՀԺ»

Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։

11:35 15.02.2014 | Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ. «Ժողովուրդ»

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։

11:32 15.02.2014 | Խոշոր ավտովթար` Երևանում. փայտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com

Ժամը 07:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, փայտով բարձված բեռնատաար ավոտմեքենան կողաշրջվել է:

11:24 15.02.2014 | Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

01:20 15.02.2014 | Նոր մանրամասներ` Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com

Հիվանդանոց տեղափոխվածներն են 2 ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ, Հաղարծին գյուղի բնակիչներ 44-ամյա Աղասի Ներսիսյանը, 36-ամյա Արսեն Մանուչարյանը, 32-ամյա Մարիամ Մանուկյանը և 5-ամյա Նարեկ Ղազարյանը:

01:15 15.02.2014 | Դա մատից ներծծած բան ա. Շերիֆը հերքում է եւ խոստանում ներկա լինել ԲՀԿ համագումարին. NEWS.am

Նա շեշտել է, որ իր հարաբերությունները ԲՀԿ առաջնորդի հետ լավ են, նա հետաքրքրվում է պատգամավորի առողջական վիճակից եւ մշտական կապի մեջ են, «ոնց կարող ենք իրարից տեղյակ չլինել»:

01:05 15.02.2014 | Կարմիր Խաչի ավստրիացի բժիշկները հրաժարվել են մահմեդականների դոնորական արյունից

Նրանք պարզաբանել են, որ իսլամական երկրների դոնորների մոտ հաճախակի են հանդիպում հեպատիտ B-ով վարակվածության դեպքերը:

00:50 15.02.2014 | Մաքսային միությունում կարգելվեն ժանյակե վարտիքները

Վերոնշյալ արտադրանքը խանութներից կարող է անհետանալ արդեն 2014 թ. հուլիսից, եթե Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ չկատարվեն:

00:40 15.02.2014 | Ինչպե՞ս է ստեղծվել Դալիի ամենահայտնի լուսանկարներից մեկը

Կոմպոզիցիան բավականին բարդ է եղել: Հալսմանի ասիստենտները «երեք» հաշվի վրա դույլով ջուր են շփել, մյուսները նետել են կատուներին, իսկ «չորս» հաշվի վրա ցատկել է Դալին:

00:28 15.02.2014 | 37-ամյա կինը մեղադրվում է Odnoklassniki-ում ամուսնու նախկին սիրուհու կայքէջ բացելու և նրա մերկ լուսանկարը տարածելու մեջ

37-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 10-ին «Odnoklassniki» կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու կայքէջ, որտեղ առանց կնոջ համաձայնության, տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով նրա վերաբերյալ տարածելով անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն: Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

00:12 15.02.2014 | Շիրակի մարզում զինկոմիսարիատի պետի տեղակալը Mercedes-ով բախվել է Opel-ին. կան վիրավորներ. shamshyan.com

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Լ. Պետրոսյանն ու նրա ուղևոր Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

23:55 14.02.2014 | Թաղում հարսի շորերով, բռնություններ ու ցածր ինքնագնահատական. Կանանց իրավունքները` Հայաստանում. medialab.am

«Շիրակի մարզի Սարատակ գյուղում խոսելով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունից, մի կին ասաց, որ գոմ մաքրելն իր պարտականությունն է, ու եթե նա ինչ-ինչ պատճառներով դա չի արել, ուրեմն իր ամուսինը կամ սկեսուրը իրավունք ունեն իրեն ծեծելու»,- «Մեդիալաբին» ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը:

23:38 14.02.2014 | Հանրակացարանում մնացել են անճարները

«Խոնավության պատճառով մենք մի տարեկան փոքրիկ ենք կորցրել, թոքերն ու սիրտը ջրի մեջ էին, հիմա էլ մեր հիմնական խնդիրը կոյուղագծերն են, ու արդեն քանի տարի, այս պայմաններում ենք ապրում`տարրական պայմաններց զուրկ, բոլորի կողմից անտեսված»:

23:19 14.02.2014 | «Հացատան»-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտվեցին պայմանական պատժի

56-ամյա տղամարդուն և 47-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ տղամարդը, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, կնոջ հետ նախնական համաձայնության գալով «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել են անձանց:

23:13 14.02.2014 | Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում, «վիլիսները» բախվել են իրար. կա 6 վիրավոր. shamshyan.com

Վթարի հետևանքով УАЗ-ներից մեկը գլխիվայր շրջել է: Քաղաքացիների օգնությամբ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

23:01 14.02.2014 | Կինը գողացել է հայրական տանը հյուրընկալված մեկ այլ կնոջ հեռախոսը

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 15.00-ին, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռուզաննա Ս.-ին:

22:45 14.02.2014 | Փախչող տղամարդը գողություն էր կատարել

Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու:

22:45 14.02.2014 | Շարմազանով. «Երբ դու անվստահության գործընթաց ես սկսում, պետք է հանրությանը ներկայացնես քո ստվերային կառավարության կազմը եւ ծրագիրը». aravot.am

Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի հարց չկա:

  • Page 1755 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1750
  • 1751
  • 1752
  • 1753
  • 1754
  • 1755
  • 1756
  • 1757
  • 1758
  • 1759
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը