29 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

14:01 16.02.2014 | Ես 8-9 տարի է՝ դուրս եմ եկել ԵԿՄ-ից. Սասուն Միքայելյանը չի ցանկանում գնահատական տալ մականունավորների ԵԿՄ-ական դառնալուն. News.am

«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում գնահատական տալ ԵԿՄ վարչության նոր կազմին, որտեղ ընդգրկվել են մի շարք մականունավոր անձինք:

12:40 16.02.2014 | Հրդեհ`Ապարան քաղաքում

Ժամը 08.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի չգործող սանէպիդկայանի տանիքից ծուխ է նկատվում:

12:14 16.02.2014 | Մեծ հաշվով Նախագահը, չնայած առաջին հայացքից թվացող անկեղծությանը, խորամանկում էր. Բագրատյան

Մի անգամ ՀՀԿ-ականները ԱԺ-ում ասացին մեզ. մենք շախմատ ենք խաղում, դուք շաշկի։ Իրականում մենք շախմատ ենք խաղում, իսկ դուք շաշկի էլ չեք խաղում, այլ «չապաև» եք խաղում»։

12:00 16.02.2014 | Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Թալինում

Ժամը 10.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Թումանյան փողոցի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ.1986թ.):

10:58 16.02.2014 | «Ի՞նչ է սա, եթե ոչ գազային ախմախություն». Նիկոլ Փաշինյան

Մաքսային միությանն անդամագրվելը եւ գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից:

01:15 16.02.2014 | Internet Explorer-10 –ի թերությունները հաքերներին օգնել են գրոհել ամերիկյան կայքերը

Նրանք, ովքեր հայտնաբերում են ծրագիրը խոցելի դարձնող թերությունները, դրանք վաճառում են սեւ շուկայում հազարավոր դոլարներով:

01:00 16.02.2014 | Հինգ պատճառ, որոնք խանգարում են սիրահարվել

Huffington Post-ը ներկայացում է ամենատարածված հինգ պատճառները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց սիրահարվել:

00:45 16.02.2014 | Apple-ը կարող է արտադրությունից հանել iPad 2-ը

Այդուհանդերձ, iPad 2-ը, որը վաճառքի էր հանվել 2011թ. մարտին, մեծ հաջողություն էր ունեցել եւ համարվում է «խնձորային» պատմության լավագույն նմուշներից:

00:22 16.02.2014 | «Կապի գլուխ» հանդամասում բեզոարյան այծի որսի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է

66-ամյա տղամարդը գնացել է «Դեմի» կոչվող վայր, որտեղ կատարել է որսն ամբողջովին արգելված կենդանու` «Բեզոարյան» այծի ապօրինի որս` ժամը 15:30-ի սահմաններում այդ տարածքում նկատելով «Բեզոարյան» այծ` իրեն պատկանող ակոսավոր որսորդական հրացանով կրակել նրա վրա ու սատկացրել այն: Ըստ մեղադրանքի՝ նա բնությանը պատճառել է խոշոր չափի` 3.000.000 դրամի վնաս:

23:55 15.02.2014 | 50-ամյա տղամարդը մեղադրվում է գետնանցման կացարանում կնոջ հետ վիճաբանելու, քաշքշելու և հարվածելու մեջ

Ըստ տղամարդուն առաջադրված մեղադրանքի՝ վեճի ընթացքում կինը ստացել է առողջության միջին ծանրության վնաս` քթի, աջ ակնակապիճի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, քթոսկրի, ձախ այտոսկրի կոտրվածքների ձևով, առողջության տևական քայքայումով:

23:39 15.02.2014 | Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

23:20 15.02.2014 | Տարեց կնոջն անօգնական վիճակում թողած բժշկուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Տարեց կինն անգիտակից լինելու հետևանքով՝ զրկված է եղել ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

23:01 15.02.2014 | Փոխգնդապետը մեղադրվում է շարքային զինծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ

36-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ, 2013թ. մայիս ամսին զորամասի շարահրապարակի ամբիոնի ետնամասում, զինվորական ծառայության պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու կապակցությամբ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել ծառայության և զինվորական կոչումով իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ:

22:21 15.02.2014 | Հայաստանում գործող արագաչափերի ամբողջական ցանկը

ՀՀ Ոստիկանությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է հանրապետությունում գործող արագաչափերի ցանկը՝ 2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ։

22:09 15.02.2014 | Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Գագիկ Ծառուկյանը որոշակի հայտ է ներկայացնում

Կարծում եմ` սա որոշակի հայտ է, որովհետև ելույթի հատկապես վերջին հատվածն իր մեջ ուղերձներ է պարունակում, որ ինքը պատրաստ է իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնել: Այսինքն` ինքն ինչ-որ հայտ է ներկայացնում:

21:39 15.02.2014 | Գրավատներում կեղծ ոսկի էր գրավադրել (տեսանյութ)

Գրավատներում կեղծ ոսկի էր գրավադրել: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

21:02 15.02.2014 | Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Փետրվարի 14-ին, ժամը 08.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

20:39 15.02.2014 | Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին (լուսանկարներ)

Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին:

19:38 15.02.2014 | Ավտոմեքենան Հացիկ գյուղի ճանապարհին բախվել է ոռոգման ջրի խողովակին և կողաշրջվել

Փետրվարի 12-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Օթար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է ջրատար խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով:

19:33 15.02.2014 | Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

19:30 15.02.2014 | Ստեփան Սաֆարյան. ԲՀԿ համագումարն էլ շրջանցեց Հայաստանը արագացված կերպով Մաքսային միություն մտցնելու հարցերը

Իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի կառավարության արձակման եւ նոր կառավարության ձևավորման շուրջ ընթացող բանակցություններում համաձայնություն ձեռք բերվի, որ նոր կառավարությանը չի տանելու ներկայիս կառավարության ոչ ներքին քաղաքական, ոչ էլ արտաքին քաղաքական գիծը: Այլապես, գարշոկների տեղափոխությունից դրանց պարունակությունը չի փոխվում:

19:09 15.02.2014 | Ամբաստանյալի ինքնավնասումը հանգեցրեց վիրահատության. «Փաստինֆո»

Սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որովայնի շրջանում ինքնավնասում կատարելուց հետո վիրահատության է ենթարկվել։

19:01 15.02.2014 | Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր

ՀՀ Ոստիկանությունը իր կայքում հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր (2014 թ. փետրվարի 15-ի դրությամբ)։

18:40 15.02.2014 | Արմեն Աշոտյան. Ծառուկյանի ելույթի «ամենառիսկով» հատվածներն անգամ թույլատրված գծից կոշիկի ծայրը հանելու փորձեր էին հիշեցնում

Ահա և անցյալում է խորհրդավորության շղարշով պատված, դարակազմիկ իրադարձության հավակնություններով, սակայն իրականում դատարկ փամփուշտով կրակոցի նմանված ԲՀԿ համագումարը:

18:39 15.02.2014 | Անզգուշաբար վնասվել է 150 խնձորենի

Վեդիի ՋՕԸ աշխատակիցները վառել են ջրատար առուների խոտը, ինչի հետևանքով անզգուշաբար վառվել է նաև Վեդի-Վանաշեն ճանապարհի ձախ կողմում գտնվող իր խնձորենու այգու խոտածածկի մակերևույթը և հրդեհային ներգործության է ենթարկվել մոտ 150 խնձորենի:

18:02 15.02.2014 | Սերժ Սարգսյանը մասնակցել է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա տոնախմբությանը (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ մայրաքաղաքի «Սիրահարների այգում» կազմակերպված տոնախմբությանը:

18:01 15.02.2014 | Հայաստանում 2013թ. չարորակ ուռուցքի 7 800 դեպք է ախտորոշվել, որոնցից 80-ը՝ մինչև 16 տարեկան երեխաների մոտ

Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) հռչակվել է 2001 թ.-ին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից: Միության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում:

17:40 15.02.2014 | Սերժ Սարգսյանը` արտագաղթի, գազի պայմանագրի, ՀՀ տնտեսության և այլ հարցերի մասին

Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով:

17:35 15.02.2014 | Տաքսու վարորդների մասնագիտությունը վտանգավոր համարվողների առաջին տասնյակում է

Փետրվարի 14-ին ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, 1961 թ. ծնված Վահան Ա.-ն Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի սուպերմարկետի մոտից նստելով 1952 թ. ծնված Վարդան Ն.-ի վարած «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան` ուղևորվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղ, ապա վերադառնալով Երևանի Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի մոտ, վարորդին խնդրել է սպասել, որպեսզի տնից վերցնի և իրեն վճարի 18.000 դրամ ուղեվարձը:

17:16 15.02.2014 | Պատասխանատվության խիստ միջոցներ` չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ:

  • Page 1754 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1749
  • 1750
  • 1751
  • 1752
  • 1753
  • 1754
  • 1755
  • 1756
  • 1757
  • 1758
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը