Իվետա Տոնոյանը պարզաբանում է. Ո՞վ է լիազորված ԲՀԿ-ում պաշտոնական տեսակետ հնչեցնելու. Xnews.am

Xnews.am-ի հարցին ի պատասխան ԲՀԿ նախագահի խոսնակ՝ Իվետա Տոնոյանը պատասխանել է.

– Կառավարության հրաժարականից հետո արդյո՞ք ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի բարիկադների մասին դատողությունը մնում է ուժի մեջ:

– Եթե դեռ չեք հոգնել այս հարցից, մեկ անգամ ևս պարզաբանեմ:  Վ. Բաբայանն ասել է, որ պետք է խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից: Կա՞ արդյոք մեր երկրում բանական մարդ, որը դեմ կլինի սրան` ես չգիտեմ: Այս դեպքումքաղաքական  ուժերի և հատկապես իշխանությունների խնդիրն է` խելամիտ և հասարակության սպասումներին համարժեք քայլերի միջոցով խուսափել ցնցումներից:

Օգտվելով առիթից` մեկ պարզաբանում ևս. ոմանց համառորեն հետաքրքրում է, թե ով է լիազորված ԲՀԿ-ում պաշտոնական տեսակետ հնչեցնելու: Կուսակցության պաշտոնական դիրքորոշումը կարող են հայտնել միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կամ նրա և քաղխորհրդի կողմից լիազորված անձիք: Կարծում եմ` բոլորն են տեղյակ, որ Ծառուկյանը երբեք չի խուսափում սուր հարցերին ու խնդիրներին ուղիղ և հստակ պատասխանելուց: Իսկ կուսակցության մյուս անդամներն ազատ են հայտնելու սեփական տեսակետները, կիսվել մտահոգություններով, բարձրացնել հարցեր, որոնք կարևոր և հրատապ են համարում: Մեր կուսակցության ձեռքբերումներից է հենց բազմակարծության մթնոլորտը, և ուրախ կլինեինք, եթե մյուս քաղաքական կառույցներում նույնպես այն առկա լիներ:

Տեսանյութեր

Լրահոս