22 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:10 07.05.2014 | Եղանակը` հանրապետությունում. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի

Մայիսի 8-12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

19:07 07.05.2014 | Ինչու են դեմ կամ կողմ Միկոյանի արձանի տեղադրմանը. բանավեճ (տեսանյութ)

Բագրատ Եսայանն առաջարկեց այդ քննարկմանը հրավիրել նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի, ով կարող է իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով. «Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է Կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը»:

18:50 07.05.2014 | Գարեջրի կոտրած շշով հարվածներ էր հասցրել

Մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Վրեժ Ս.-ն:

18:38 07.05.2014 | Ամփոփվել են ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի արդյունքները

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

18:26 07.05.2014 | ԱԳՆ խոսնակը հակադարձում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. Չեմ կարծում, որ որևէ ՀԿ ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև. «Ազատություն»

«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։

18:22 07.05.2014 | Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ: Դեսպան Ջեյմս Ուորլիքի ելույթը

Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են:

18:09 07.05.2014 | Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել

Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:

17:50 07.05.2014 | Թևոսիկի եղբոր սպանության գործով ԱԱԾ-ում էլ ոչ մի տեղաշարժ չեղավ. pastinfo.am

Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործում ոչ մի փոփոխություն այս պահին չկա:

17:44 07.05.2014 | Վաղը հանրապետությունում հոսանքազրկումներ կլինեն

Մայիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով համար կհոսանքազրկվեն որոշ համայնքներ, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

17:32 07.05.2014 | Փողոցի լապտերներից գողություն կատարողը հայտնաբերվել է

Մայիսի 5-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում շրջայց կատարելիս նկատել են պղնձյա իրերը ձեռքին մի քաղաքացու, որը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:

17:18 07.05.2014 | Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա է այրվել

Մայիսի 7-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

16:58 07.05.2014 | Երևանում ոռոգման ջրագիծը վթարվել է

Մայիսի 7-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպորտի փողոցի թիվ 11 տան մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով ջրալցվում են մոտակա տները, ինչից առկա է տների փլուզման վտանգ:

16:40 07.05.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 5, խարդախության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

16:10 07.05.2014 | Դանակահարություն` Վանաձորում (տեսանյութ)

Դանակահարություն` Վանաձորում:

15:55 07.05.2014 | Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում. գյուղացիները սպառնում են թրթուրի նման ողջ գյուղով գրոհել գյուղնախարարությունը. shamshyan.com

10 օր ա, թրթուրները մեզ ուտում են, ձմեռը մրգատու ծառերը ցրտահարվեցին, ասինք՝ ոչինչ, կառավարությունը անզոր էր բնության դեմ, բայց էս անտեր թրթուրները, որ 12 ցիլինդր պորշինները միացրած մտնում են մեր տները, բան չենք կարում անենք, անզոր ենք, քանի որ դրա համար պետք է մտածեն մարզպետարանը՝ գյուղատնտեսության նախարարության հետ:

15:46 07.05.2014 | Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

15:42 07.05.2014 | Շուտով Արցախում կմեկնարկեն «Թումո» կենտրոնի հիմնման աշխատանքները

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

15:22 07.05.2014 | Վոլինկինը առաջարկում է «չեզոքացնել» ռուս – հայկական հարաբերություններում «սեպ խրող» ՀԿ-ներին. azatutyun.am

«Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայու թյան մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»:

15:22 07.05.2014 | Անահիտ Բախշյանը նոր կառավարության մասին` «Դեռ բոլորովին լավը չեք, բայց կարող եք»

Հարցին, թե նոր կառավարության կազմում ավելի գործնական անձի՞նք ենք ընգրկված, Վ. Այվազյանը պատասխանեց. «Այո: Եվ թիրախներն էլ են փոխված, թիրախավորման խնդիրնեն էլ են փոխված: Նախկինի մաիսն ես ե՞րբ եմ գովերգել: Մի քանի անգամ ասել եմ, որ գործողությունները ճիշտ է արել, կամ ճիշտ չի արել, բայց երբ ինքը եկել է Ազգային ժողով, երևի, ամենից շատ ստիպողների օրենսդրական փոփոխություններ անողներից է եղել ձեր խոնարհ ծառան: Որևէ մեկը, որ եկել է ԱԺ-ի քննարկումներին, տեսել է, որ մի անգամ չի եղել, որ կառավարությունը գա ու հանգիստ իմ մոտով անցնի»:

15:09 07.05.2014 | Նախախորհրդարանի հայտարարությունը՝ Նախախորհրդարանի աջակից 9 երիտասարդներին բերման ենթարկելու վերաբերյալ (տեսանյութ)

Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների, որոնք օրենքով չարգելված եղանակներով կատարել են ս.թ. մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի իրազեկման գործողություններ: Որոշ ժամանակ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել:

15:03 07.05.2014 | Բաց նամակ. Պահանջում են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումը

Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակ-ցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հա-յաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն):

14:58 07.05.2014 | Սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը հայհոյանքներով հարձակվել է իրավապաշտպանների վրա (տեսանյութ). araratnews.am

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Հասմիկ Խաչատրյանին ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեակական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում:

14:27 07.05.2014 | Ինչո՞ւ է պարոն Եդոյանը 76-ամյա քաղաքացու գիշերային հանգստի հաշվին փութաջանորեն պաշտպանում ռեստորանատիրոջ շահերը

Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է, թե՞ ոչ:

14:26 07.05.2014 | Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ

Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

14:26 07.05.2014 | Երևանի որոշ թաղամասերում ջրամատակարարումը կդադրեցվի

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

14:23 07.05.2014 | Ֆրանսիայի նախագահը չի մասնակցելու «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է «Կարֆուրի» առաջին հիպերմարկետը։

14:05 07.05.2014 | Վաշինգտոնը Հարավային Կովկասում «դաշնակիցներին» հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում. «Առավոտ»

Ըստ 168.am-ի` հեղինակը նշել է, թե դա տեղի կունենա ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:

13:55 07.05.2014 | Երևանում օձ է հայտնաբերվել

Մայիսի 7-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Կուրղինյան փողոցի թիվ 3 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13:50 07.05.2014 | Արկադի Ղուկասյանը ուզում է դառնալ ոչ թե ԱԽՔ, այլ ԼՂ-ի նախագահ. «Հրապարակ»

«Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»:

13:48 07.05.2014 | Շարմազանով. «Ծառուկյանին Աբրահամյանը պատասխանել էր, ես համաձայն եմ Աբրահամյանի հետ». ԳԱԼԱ

«Ես ամեն ինչ ասել եմ շատ պարզ, հստակ, ամբողջական, իմ ասածը ուժի մեջ է, եւ ԲՀԿ նախագահի արձագանքին էլ արձագանքել է մեր կուսակցության նախագահի տեղակալ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ավելացնելու բան չունեմ»:

  • Page 1588 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1583
  • 1584
  • 1585
  • 1586
  • 1587
  • 1588
  • 1589
  • 1590
  • 1591
  • 1592
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը