
Շառլ Ազնավուրը՝ Արամ MP-ին. Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Համոզված եմ, որ ի լրումն Հայաստանի ողջ բնակչության, նաև աշխարհասփյուռ հայությունն է հեռուստացույցի առջև ոգևորելու Ձեզ և փոխանցելու իր ջերմությունը։ Մաղթում ենք Ձեզ ամենալավը։ Ես և ընտանիքս փշերին նստած, մատներս խաչած՝ սպասում ենք: Լիահույս ենք, որ Դուք ցույց կտաք, որ 100 տարի անց, այն բանից հետո, որ տեղի է ունեցել մեզ հետ, մենք կրկին կարող ենք լինել միջազգային բեմում»։