Եկեղեցին ևս, թոթափած խորհրդային աստվածամերժ տարիները, նոր եռանդով լծված է տերունապատվեր առաքելության իրականացմանը Հայաստանում` բիբլիական Արարատի երկրում, ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի ճանաչման համար պայքարող Արցախում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում սփռված մեր ժողովրդի կյանքում:
Գերմաներենի ուսուցչուհու նամակը Կրթության և գիտության նախարարին Սևան քաղաքի միակ ավագ դպրոցը միանգամից հայտնի դարձրեց: Նախարար Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց: Ուսուցչուհու բաց նամակից հետո դպրոցը լրատվամիջոցների խոշորացույցի տակ է: Նամակի հեղինակն է` Անահիտ Կարապետյանը: Ասել է, ու ասում է` ավագ դպրոցին տղամարդ տնօրեն էր պետք: Լիանա Մկրտչյանի օրոք դպրոցը բարձիթողի վիճակում է: Տիկին Անահիտը պնդում է, որ տնօրենը խաթարում է աշակերտների արժեհամակարգը:
Երեւանի ավագանու անդամներն այլեւս չեն կարող ազդել Խորհրդային միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցի վրա: Որոշումն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Երկրապահի օրվա կապակցությամբ Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել ազատամարտիկներ Բորիկ Ավագյանը, Դավիթ Ավետիսյանը, Մուրադ Բալասանյանը, Աղվան Գրիգորյանը, Գագիկ Դավթյանը, Զավեն Էվոյանը, Գուրգեն Թադևոսյանը, Աշոտ Կարապետյանը, Սերժիկ Հայրապետյանը, Արայիկ Հարությունյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Դավիթ Ղահրամանյանը, Արտյոմ Մանուկյանը, Հենրիկ Մինասյանը, Մանվել Մինասյանը, Գրիշա Միրզոյանը, Ռուբեն Նազարեթյանը, Արամ Ներսիսյանը, Լևոն Պետրոսյանը, Վարդան Պետրոսյանը, Արմեն Սեդրակյանը:
«Մինչեւ անձրեւ չգա, կամ փոսի մեջ ջուր չեղնի՝ ասֆալտ չեն անի: Իրանք սորվել են, առանց ջրի, առանց անձրեւի կյանք չունին»:
Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:
Սրվել է ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում դրանց բևեռները կազմող Ռուսաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը, որն հետզհետե ձեռք է բերում սառը պատերազմի շրջանին բնորոշ կոշտ դիմակայության բնույթ: Ռուսաստանը ձգտում է բառի բուն իմաստով կլանել Հայաստանը, իսկ ԱՄՆ-ն փորձում է հատկապես Արցախի խաղաքարտը շահարկելով՝ իրեն ձեռնտու իրավիճակ ձևավորել տարածաշրջանում: Նրանք այնքան են շտապում, որ չեն խորշում իրենց բարձրաստիճան դիվանագետներին որպես էմիսարներ ներկայացնելուց:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մայիսի 7-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որտեղ քննարկվել են Կոնգրեսի երիտասարդական միության համագումարի կազմակերպական ընթացքի, ինչպես նաև միության կանոնադրության հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:
Տղան պատմեց, որ մի օր հոր սիրուհին գիշերը զանգահարել է իրենց տուն և ասել, որ հորը փոխանցի հեռախոսը, սակայն տղան ասել է, որ նա քնած է և չի կարող արթնացնել, որից հետո տուժողը հեռախոսը փոխանցել է մի տղամարդու, ով սպառնացել է տղային՝ ոտքերն ու գլուխը կոտրել:
Մինչև ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվելը՝ Հրայր Թովմասյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել են նախարարության մի քանի աշխատակիցներ:
Մինչև աշխատանքից ազատվելը ՀՀ արդարադատության նախարարի նախկին պաշտնակատար Հրայր Թովմասյանը Մանուկ Պողոսյանին նշանակել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հ. Թովմասյանի ապրիլի 29-ի որոշման մեջ (այն նախարարության կայքում տեղադրվել է այսօր) նշված է. «Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության […]
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն, ընտանիքը մերժել է։
Նորակառույց շենքում կմիավորվեն այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայումս տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքների բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։
Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը:
Կարինե Ա.-ն հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել բացատրություն: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
10-ամյա Էրիկին անհրաժեշտ է գլխուղեղի վիրահատություն:
Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է դռնփակ նիստում քննարկել Երեւանում Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին ավագանու՝ ավելի վաղ կայացրած որոշումը վերանայելու հարցը։
Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին: 1999 թվականի հունիսի 14-ին քաղաքապետ Ս.Աբրահամյանի որոշմամբ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում քանդել ապօրինի ավտոտնակը: Քանդել են միայն դարպասն ու ետևի պատը: Այդ ժամանակվանից բնակիչը բողոքում է, որ այդ ապօրինի կառույցի պատճառով իր բնակարանը զրկված է արևի լույսից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երկրապահը մեր երկրի ու ժողովրդի համար մեծ արժեք է, մեր հզոր բանակի հիմքն է: Խոնարհվում եմ մեր բոլոր այն հայրենակիցների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի ազատագրման և մեր պետության հզորացման»:
Տուժածներին մինչ շտապօգնության ժամանելը առաջին օգնություն են ցուցաբերել քաղացիներն ու ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Արամյանն ու Լևոն Բուդաղյանը:
Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել Արամ Օրբելյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ես Արամին շատ եմ սիրում, ինչ էլ նա անի բեմում՝ ինձ դուր է գալիս, նա էությամբ երաժիշտ է»։
Ջերմագին շնորհավորանքներ և արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ և ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:
Մայիսի 8-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքեըը և զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: