
Հովիկ Աբրահամյանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը. Panorama.am

Panorama.am-ը վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցության կողմից արձագանք կլինի Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է. «Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: