25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

23:30 12.06.2014 | Տեսանկարահանող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը (տեսանյութ)

Տեսանկարահանող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը:

23:21 12.06.2014 | Հայ կրիշնայականի խոհերը

Գայատրի Դևի Դասի` Գայանե Մարտիրոսյանը, շարունակում է կարդալ Կրիշնայի գիտակցությանը վերաբերող գրականություն՝ մեծ ու փոքր գրքեր, ծանոթանում կրիշնայականություն ընդունած մարդկանց, որոնց 1994-1996թթ Երևանում շատ դաժան կերպով հալածել են: Նրանցից շատերը լքել են Հայաստանը. նրանք էլ, որ մնացել էին՝ շատ վախվորած էին ու չէին համարձակվում բարձրաձայն, հրապարակային խոսել իրենց համոզմունքների մասին:

23:10 12.06.2014 | ՕԵԿ-ը հանդիպել է ՀՅԴ-ի հետ

Տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Միքայել Մանուկյանի հետ:

23:08 12.06.2014 | 10 միջոց 10 րոպեում 100 կիլոկալորիա այրելու համար

Օրգանիզմը լավ ծանրաբեռնելու լավագույն միջոցը ընդմիջումներով մարզվելն է: Տարբեր տեսակի վարժություններ միաժամանակ կատարելով ավելի լավ արդյունք կարող եք ստանալ կարճ ժամանակահատվածում: Օրինակ, կարող եք բարձրանալ աստիճաններով և վերևում կատարել ձգումներ, հետո իջնել ներքև կատարել այլ վարժություններ, որից հետո կրկնել նույնը:

22:50 12.06.2014 | Մահվան ելքով վրաերթ` Մարմարաշեն գյուղում

Հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին:

22:49 12.06.2014 | Էներգետիկայի նախարարության շենքից ծուխ է դուրս գալիս

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

22:10 12.06.2014 | «Երբ ծերանոցում ամուսնացա, կորցրի տղայիս բարեկամությունը, նա էլ ինձ չի այցելում». ԳԱԼԱ

«Մեծ հարսս մահացել էր, եւ փորձեցի նրանց մայր դառնալ: Բայց կնոջ մահից հետո որդիս՝ Խաչիկը, ամբողջությամբ տրվեց խմիչքին: Ամեն օր վեճ եւ կռիվ էր որդուս հետ, ես պահանջում էի, որ վերջ տա այդ հիվանդությանը, իսկ ինքն էլ չէր ցանկանում իմ ներկայությունը տանը: Ես էլ որոշեցի՝ քանի դեռ կարողանում եմ լուծել ինքնուրույն իմ հարցերը, գամ ծերանոց, գոնե այստեղ գտնեմ իմ հանգիստը: Նրա երեխաներին ամուսնացրեցի, տուն-տեղ ստեղծեցին, առանձնացան, ես այլեւս այդտեղ անելիք չունեի»:

22:10 12.06.2014 | Հուշ-երեկո` նվիրված ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել նրա անունը կրող մայրաքաղաքի թիվ 29 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները:

21:52 12.06.2014 | Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ նախագահները քննարկել են հրադադարի համար անհրաժեշտ քայլերն ու Ուկրաինայի արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցեր:

21:10 12.06.2014 | Ինչո՞ւ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը դատապարտյալին չհասավ (տեսանյութ)

Ինչո՞ւ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը դատապարտյալին չհասավ:

20:37 12.06.2014 | Պետրոս Մակեյանը` քառյակի 12 պահանջների մասին. «Թե ի՞նչ են անում՝ իրենք էլ չգիտեն»

«Հայաստանի հիմնական խնդիրը գործող վարչախմբի գոյությունն է: Այն 12-ը, որ նրանք թվարկել են` ավել է, թե պակաս, դա էական չէ: Միևնույն է, եթե ինչ-որ բան անեն, իմիտացիոն բաներ են անելու, ոչինչ չի փոխվելու: Ես բազմիցս ասել, եմ, որ ոչ իշխանական քառյակի գոնե կեսը ուղղորդվում է իշանության կողմից, դրա համար, որևէ լավ բան սպասել, ինձ թվում է` սխալ կլինի»:

20:29 12.06.2014 | Ալ Եսայան. Իմ շրջապատում չկա մեկը, որ չմտածի Հայաստանի զարգացման մասին

Ես արդեն հիմա հայաստանցի եմ: Ինձ համար Հայաստան գալն արդեն ֆիզիկական պահանջ է, երբ մի քիչ երկար եմ մնում դրսում, զգում եմ, որ մի բան այն չէ ինձ մոտ:

20:09 12.06.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 11-ից 12-ը)

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք:

20:08 12.06.2014 | Եղբայրը դեպքի պահին կողքի խրամատում էր. Արցախում մահացած զինվորի մայրը վերակենդանացման բաժանմունքում է. news.am

«Շատ հավասարակշռված, խելացի, անչափ դաստիարակված, ընկերությանը հասնող, ուղղակի էնքան վրդովված ենք, որովհետեւ ինքը ֆիզիկապես ի վիճակի չէր ծառայության, սկալյոզ ուներ, տեսողական խնդիրներ, ալերգիա: Մայրը մի քանի անգամ դիմել էր, որ չտանեն դիրքեր, գոնե չաստում մնար, սակայն չլսեցին»,- ասել է նա:

19:58 12.06.2014 | Նախագահը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում Կազմակերպության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել Կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:

19:51 12.06.2014 | Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետին (տեսանյութ)

Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:

18:50 12.06.2014 | Մեկ զոհ` «ՈՒԱԶ»-ի շրջվելու հետևանքով

Հունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ-4696» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի «Սարի սուրբ» կոչվող տարածքում շրջվել է:

18:31 12.06.2014 | Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը բերման է ենթարկվել (տեսանյութ). «Ազատություն»

Այսօր Աֆրիկյանների շենքի առջևից բերման է ենթարկվել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ Ճոճողը»): «Ազատության» հետ զրույցում Գաբրիելյանն ասել է, որ ցանկանում էր գրառում կատարել շենքը շրջապատող մետաղյա թիթեղի վրա, սակայն այդ ժամանակ իրեն են մոտեցել ոստիկանները և հրավիրել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

18:30 12.06.2014 | Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

Հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

18:11 12.06.2014 | ԲՀԿ-ական. Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է

«Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։

18:00 12.06.2014 | «Դավթի արձանն էլ հանենք՝ նա Մսրա Մելիքին է սպանել»․ Աշոտ Մանուչարյանը՝ Միկոյանի արձանի մասին (տեսանյութ). 1in.am

Ըստ նրա՝ եթե խնդրին մոտենանք այնպես, ինչպես մոտենում ենք Միկոյանի խնդրին ապա «բոլորի արձանները պետք է հանենք՝ Վարդան Մամիկոնյանից սկսած, միգուցե և Սասունցի Դավիթը արձանն էլ հանենք, որովհետև, ինչպես ասում են, նա սպանել է Մսրա Մելիքին, ինչն ուղղակի խայտառակություն է»:

17:36 12.06.2014 | Հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում

2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ ՝
Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։

16:42 12.06.2014 | Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել այսօրվա կրակոցներից տուժած 5 ոստիկաններին, փաստի առթիվ հարուցվել է քրգործ. tert.am

Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել բոլոր տուժածների հետ, շնորհակալություն է հայտնել նրանց, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից, զսպվածություն են ցուցաբերել և վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։

16:36 12.06.2014 | Նավասարդ Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի ջերմ բաժանումը, Սուրիկ Խաչատրյանի և Արտեմ Ասատրյանի առանձնազրույցը… (ֆոտոշարք). ԳԱԼԱ

ՀՀ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ մեկտեղ: Այսօր կառավարության հին ու նոր անդամները, ԱԺ պատգամավորները ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն:

16:33 12.06.2014 | Սերժ Սարգսյան. Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին

Ես վստահ եմ, որ թե՛ Ավստրիայում, թե՛ Հայաստանում կան բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են մեծ պահանջարկ վայելել Ավստրիայի և Հայաստանի շուկաներում: Ես դրանում մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Երկկողմ առևտրի մակարդակը ցածր է, իսկ շրջանառվող ապրանքատեսակները՝ սահմանափակ:

16:23 12.06.2014 | Հայրենյաց գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել

Հունիսի 12-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-21 ավտոճանապարհին՝ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

16:17 12.06.2014 | Դ!ԵՄ ԵՄ. Պահանջները Կուտակային Կենսաթոշակային համակարգին

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:

16:15 12.06.2014 | Արտաշես Նազարյանը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Արտաշես Նազարյանի կենբսագրությունը Ծնվել է 1947 թ. 28 հունիսի, Վրաստան, ք. Թբիլիսիում Կրթություն 1970 թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեություն 1968 – 1978 թթ. – Երևանի անասնաբուժական […]

15:52 12.06.2014 | Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե իր հարազատները աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվում. news.am

Գորիսում հունիսի 8-ին կայացած քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ այդ քաղաքում հարգանքի մթնոլորտ է: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

15:45 12.06.2014 | Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 63 տարեկան:
Ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

  • Page 1511 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1506
  • 1507
  • 1508
  • 1509
  • 1510
  • 1511
  • 1512
  • 1513
  • 1514
  • 1515
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը