Փոխարտգործնախարարը ևս չի հստակեցնում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման ժամկետը. «Ազատություն»

Չնայած Աստանայի գագաթնաժողովից տևական ժամանակ է անցել, սակայն Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մինչ օրս չեն կարողանում նշել՝ ե՞րբ է ի վերջո ստորագրվելու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը միայն նշել է. «Բարձրագույն մարմնի որոշումը կա՝ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը նախապատրաստել ստորագրման»։

«Ազատության» այն դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը որպես ժամկետ նշում էր հունիսի 15-ը, իսկ այդ ժամկետը լրացել է, Քոչարյանը այսպես է արձագանքել. «Ներողություն, կա, ասում եմ, Եվրասիական բարձրագույն մարմնի որոշում, որը տեղադրված է իրենց սայթում այն մասին, որ մենք մինչև հուլիսի 1-ը նախապատրաստենք ստորագրման»։

Փոխարտգործնախարարը անպատասխան թողեց հարցը՝ իսկ ստորագրման ստույգ օրը հայտնի՞ է, թե՞ ոչ։

Այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու իր որոշման մասին, քիչ ժամանակ չի անցել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս