«Լեգենդար» նշանակում խայտառակության շարքից. «Ժողովուրդ»

«Դատելով Սերժ Սարգսյանի կողմից արված դիվանագիտական նշանակումների տրամաբանությունից, կարելի է կարծել, որ նա յուրայիններին չնեղացնելու, երբեմն էլ լավություն անելու համար է որևէ մեկին դեսպան նշանակում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան: Այս նշանակումն ուշագրավ է այն պատճառով, որ Վարդանյանը սպորտի նախարար աշխատած ժամանակ, մեղմ ասած, իրեն խայտառակեց մասնագիտական ոլորտում և հիմա նրան դեսպան նշանակողին, թերևս, իր ոճով պետք է հարցնել. լեգենդար մարզիկին նշանակում եք Վրաստանում ՀՀ դեսպան, որ ի՞նչ անի: Ընդգծենք, որ Վրաստանը Հայաստանի համար երրորդական նշանակություն ունեցող երկիր չէ:

Ու եթե լեգենդար մարզիկը Վրաստանում էլ դրսևորի իր նկրտումներն այնպես, ինչպես նախարարի պաշտոնում եղած ժամանակ, մեր երկրի համար «լեգենդար» ձախողումներն ապահովված կլինեն: Ի դեպ, անգործ չթողնելու համար Սերժ Սարգսյանը շուտով դեսպանի կարգավիճակով ԱՄՆ կգործուղի նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս, ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն զբաղված է անգլերենն ուսումնասիրելով: Իհարկե, նա գիտեր անգլերեն, ազատ հաղորդակցվում էր, սակայն հիմա կատարելագործում է իմացածը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս