Առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ. «ՀԺ»
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին նիստ է գումարելու և քննարկելու է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Համապատասխան նախագիծը արդեն տեղադրվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով
. «Նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծը, որի համաձայն, այս տարվա օգոստոսի մեկից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը՝ 31.85 դրամ։
Այսպիսով, էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով։ Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թ. հուլիսի 7-ին, և այդ ժամանակ այն թանկացավ 27 տոկոսով։ Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37 տոկոսով։ Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։