Վլադիմիր Գասպարյան. Սարյանի փողոցում ոստիկանությունը ճիշտ է վարվել. news.am

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է հունիսի 23-ին Սարյան փողոցում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումներին:

-Պարոն Գասպարյան վերջին շրջանում ոստիկանները ակցիաների ժամանակ ավելի ագրեսիվ են, մասնավորապես խոսքը հունիսի 23-ին Սարյան փողոցում կատարվածի մասին է, երբ ոստիկանները ուժ կիրառեցին: Ինչպիսին է Ձեր գնահատկանը այդ օրվա ոստիկանական գործողություններին:

Եթե մենք խոսում ենք ուժ կիրառելու մասին, ապա ասեմ, որ դա ոստիկանական գործառույթ է, եւ դրան պետք է նորմալ վերաբերվել: Ոստիկանությունը հասարակական կարգը ապահովելիս՝ կարող է կիրառել տարբեր մոտեցումներ: Այդ մոտեցումներից մեկը համոզելու մեթոդն է, իսկ եթե այդ մոտեցումը չի ընկալվում, ապա հասարակական կարգը վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել մյուս մեթոդին՝ այն է հարկադրանքի միջոցին, իսկ հարկադրանքը ինքնին ենթադրում է ուժի կիրառում:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս