Տիգրան Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից, բայց հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ. «Հրապարակ»

«Ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, և երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Թեև, որպես օրինաչափություն, ԱՄՆ-ն շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղավ: Ի դեպ, Տիգրան Սարգսյանն արդեն դուրս է եկել կառավարական ամառանոցից և ապրում է Չարենցի իր բնակարանում, սակայն շարունակում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, քանզի, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, «իրենք մնում են լավ ընկերներ»: Օրերս էլ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել է Սբ. Էջմիածնի տոնին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30